Իլարիոն Չոբանու (ռումիներեն՝ Ilarion Ciobanu, հոկտեմբերի 28, 1931(1931-10-28)[1], Ciucur-Mingir, Cimișlia District - սեպտեմբերի 7, 2008(2008-09-07)[2][1], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի կինոդերասան[4]։
Մեծացել է Սև ծովի ափին գտնվող Կոնստանցա նավահանգստային քաղաքում։ 12 տարեկանում թողել է դպրոցը և ապրուստի միջոցներ էր վաստակում պատահական աշխատանքներով․ եղել է շինարար, ձկնորս, ամեն աշխատանք կատարող բանվոր։
1948 թվականից եղել է ռեգբիստ։ Խաղացել է «Ştiinţa» և «Դինամո» (Բուխարեստ) ֆուտբոլային թիմերում, իսկ 1959-1962 թվականներին՝ Բուխարեստի «Պրոգրեսուլ» ակումբում։
1958 թվականից սովորել է Բուխարեստի Կինոյի և թատրոնի «Ի․ Լ․ Կարաջալե» ազգային համալսարանում։
1961 թվականից նկարահանվել է կինոյում և կանոնավոր կերպով խաղացել է մինչև 1980-ական թվականների վերջը։
Հատկապես մեծ ճանաչում է ձեռք բերել շնորհիվ ոստիկանության անկաշաառ կոմիսար Միխայ Ռոմանի մտացածին դերի։ Նկարահանվել է նաև մի քանի ֆիլմերում (այսպես կոչված «մամալիգա-վեսթերններում») Վայրի Արևմուտքում տրանսիլվանցիների արկածների մասին։
Մահացել է 2008 թվականի սեպտեմբերի 7-ին 76 տարեկանում կոկորդի քաղցկեղի բարդություններից։ Իր խնդրանքի համաձայն՝ դիակիզվել է։