Իլյա Ավերբախ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 28, 1934[1] |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 11, 1986[1] (51 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ կամ Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Կոմարովոյի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր և սցենարիստ |
Պարգևներ և մրցանակներ |
Իլյա Ավերբախ (ռուս.՝ Илья́ Алекса́ндрович Аверба́х, հուլիսի 28, 1934[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 11, 1986[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ և Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կինոռեժիսոր և սցենարիստ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1976 թվական)։
Ծնվել է Սանկտ Պետերբուրգում։ Մայրը Քսենյա Ստրակաչն է (առաջին ամուսնությամբ` Կուրակինա, 1903-1988 թվական)[2]։ Հայրը` Ալեքսանդր Ավերբախը (1896-1966 թվական), երիտասարդ տարիներին եղել է Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնի դերասան, այնուհետև ավարտել է Լենիգրադի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսական ֆակուլտետը և աշխատել է որպես ինժեներ[3]։ Պապը` Լեոն Ավերբախը, եղել է Ռիբինսկի հրեական համայնքի ղեկավարը։ Նախապապը` Իլյա Ավերբախը (1836-1909 թվական), Մարիուպոլի 2-րդ գիլդիայի վաճառականների որդին էր, հետագայում եղել է Ռիբինսկի առաջին գիլդիայի վաճառական և Շեկսինսկի շոգենավագնացության կառավարիչը, ժառանգական պատվավոր քաղաքացի։ Մորական պապիկը Ալեքսանդրական հուսարական գնդի գնդապետ Վլադիմիր Ստրակաչն է (1870-1948 թվական)։
1958 թվականին ավարտել է Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարանը։ Նշանակվել է աշխատելու Շեկսնայում։ Բժշկական պրակտիկայից հետո ավարտել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները (1964 թվական, վարպետ` Իոսիֆ Օլշանսկի)[4][5], այնուհետև` «Լենֆիլմ» կինոստուդիային կից ռեժիսորական կուրսը։
1967 թվականից աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում որպես ռեժիսոր գիտահանրամատչելի և խաղարկային ֆիլմերի սցենարների հեղինակ է։
1973 թվականին Իլյա Ավերբախի առավել հայտնի «Մենախոսություն» ֆիլմը ներկայացվել է Կաննի կինոփառատոնում, իսկ 1976 թվականին Ջորջթաուն կինոփառատոնում ստացել է պատվավոր դիպլոմ։
1977-1978 թվականներին և 1985-ական թվականներին դասախոսել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների ռեժիսորական բաժնում[6][7]։
Մահացել է 1986 թվականի հունվարի 11-ին, Մոսկվայում` հիվանդանոցում, թաղված է Կոմարովոյում (Լենինգրադի մարզ)։
|