Իլսինյոն սկսել է կարիերան 2006 թվականին «Պալեյրաս» ակումբում, որից հետո տեղափոխվել է «Սան Պաուլու» ակումբ որպես Սիսինյոյին փոխարինող՝ դառնալով «Ռեալ Մադրիդ»-ի խաղացող։
2007 թվականի հուլիսի 29-ին Իլսինյոն «4+1» ձևաչափով պայմանագիր է կնքել Դոնեցկի «Շախտյոր» ակումբի հետ, որը նրա համար վճարել է 10 միլիոն եվրո[4]։ 2007 թվականի օգոստոսի 11-ին Ուկրաինայի ֆուտբոլի առաջնությունում նորամուտ է ունեցել Պոլտավայի«Վորսկլա» ակումբի դեմ տնային խաղում (2:1)[5]։
2009 թվականի մայիսի 7-ին «Շախտյոր»-ի և Կիևի «Դինամո» ակումբների միջև ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի խաղարկության կիսաեզրափակչի երկրորդ խաղի 89-րդ րոպեին խփել է վճռական գոլ, որը «հանքագործներին» դուրս է բերել եվրոպական մրցաշարի եզրափակիչ։ Այդ մրցախաղը ավարտվել է 2։1 հաշվով՝ հօգուտ Դոնեցկի թիմի, ինչը թույլ է տվել նրան անցնել առաջ։
2010 թվականի մայիսի 5-ին Ուկրաինայի առաջնության շրջանկներում Կիևի «Դինամո» ակումբի հետ խաղի 15-րդ րոպեին խփել է հաղթական գոլ, որը նրա թիմին չեմպիոնություն է բերել 2009/10 մրցաշրջանում։
2011 թվականին «Սան Պաուլու» ակումբից տեղափոխվել է «Ինտերնասիոնալ» ակումբ։
2012-ին տանուլ տված դատական գործի պատճառով «Ինտերնասիոնալ»-ը հրաժարվել է երկարաձգել Իլսինյոյի պայմանագիրը։ Դրանից հետո ֆուտբոլիստը որոշել է վերադառնալ «Շախտյոր», չնայած նրան, որ մի շարք ակումբներ առաջարկել են մարել Իլսինյոյի պարտքը։
2015 թվականի հունիսի 30-ին հայտնի է դարձել, որ Իլսինյոն ազատ գործակալի իրավունքով հեռանում է «Շախտյոր»-ից՝ նրա կազմում անցկացնելով 174 խաղ և խփելով 22 գոլ։
2016 թվականի փետրվարի 24-ին Իլսինյոն դարձել է ամերիկյան «Ֆիլադելֆիա Յունիոն» ակումբի խաղացող՝ կնքելով երկու տարվա պայմանագիր[6]։ MLS-ում նորամուտ է ունեցել 2016 թվականի մարտի 6-ին «Դալաս» ակումբի դեմ մրցաշրջանի մեկնարկային մրցախաղում[7]։ 2016 թվականի հուլիսի 9-ին «Դի Սի Յունայդետ» ակումբի դեմ մրցախաղում խփել է իր առաջին գոլը «Յույնիոն» ակումբի կազմում՝ կատարելով դուբլ[8]։ 2017 թվականի մրցաշրջանը վերջացնելուց հետո «Ֆիլադելֆիա Յունիոն» ակումբը չի երկարացնել պայմանագիրը Իլսինիոյի հետ[9][10], բայց 2017 թվականի դեկտեմբերի 20-ին ակումբը վերակնքել է պայմանագիրը[11][12]։ 2020 թվականի հունվարի 24-ին Իլսինյոն ստորագրել է նոր մեկամյա պայմանագիր «Ֆիլադելֆիյա Յունիոն» ակումբի հետ[13][14]։ 2021 թվականի մրցաշրջանի ավարտին «Ֆիլադելֆիա Յունիոն»-ի հետ Իլսինյոի պայմանագրի ժամկետը ավարտվել է[15]։
2022 թվականի մարտի 9-ին Իլսինյոն հայտարարել է ֆուտբոլային կարիերայի ավարտի մասին[16][17][18]։
↑«Протокол матча». Официальный сайт Федерации футбола Украины (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 29-ին.