Իմ Անտոնիա

Իմ Անտոնիա
անգլ.՝ My Ántonia
ՀեղինակՈւիլլա Քեսր
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմավեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1918
Նկարագրում էՆեբրասկա
Էջեր175
ՆախորդThe Song of the Lark?
ԵրկիրԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1918
OCLC30894639
 My Ántonia Վիքիպահեստում

«Իմ Անտոնիա» (անգլ.՝ My Ántonia), ամերիկացի գրող Ուիլլա Քեսրի վեպը։ Հրատարակվել է 1918 թվականին։ Համարվում է գրողի լավագույն գործերից մեկը։

Վեպը վիրջինացի որբ տղայի՝ Ջիմ Բարդենի և բոհեմյան ներգաղթյալների ընտանիքի մեծ դստեր՝ Անտոնիա Շիմերդի մասին է, ում 19-րդ դարի վերջին՝ մանուկ հասակում, տեղափոխել են Նեբրասկա։ Նոր վայրում անց կացրած առաջին տարին խորը հետք է թողնում նրանց հետագա կյանքի վրա։

Վեպը Քեթերի առաջին գլուխգործոցներից է։ Քեթերը գովասանքի խոսքերի է արժանացել ամերիկյան արևմուտքը կյանքի կոչելու և այն հետաքրքրացնելու համար։

Վերնագիրը հղում է կատարում Անտոնիային՝ երիտասարդ կին ներգաղթյալի։ Դեպքերը նկարագում է նրա ընկեր Ջիմը, որը 10 տարեկան հասակում տեղափոխվել է այնտեղ՝ տատիկ- պապիկի հետ ապրելու։ Ջիմը նրան համարում էր իր մտերիմ ընկերը՝ իմ Անտոնիա։ Անունը արտասանվում է չեխերենի տոնայնությամբ[Notes 1]:

Սյուժեի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթերը նախընտրել է վեպը պատմել առաջին դեմքից, քանի որ նրա կարծիքով խոր զգացմունքներ նկարագրող վեպերը, ինչպիսին որ «Իմ Անտոնիան» է, ավելի ազդեցիկ են լինում հերոսի անունից պատմելիս[3]։ Վեպը բաժանված է մասերի՝ գրքերի։ Առաջին գիրքը վերնագրված է Շիմերդա, երկրորդը՝ Վարձկան աղջիկները, երրորդը՝ Լենա Լինգարդ, չորրորդը՝ Ռահվիրա կնոջ պատմությունը, հինգերորդը՝ Ցուզակի տղաները։

Որբ Ջիմ Բարդենը Վիրջինիայից գնացքով մեկնում է Բլեք Հոուկ՝ Նեբրեսկա՝ հայրական տատիկ-պապիկի հետ ապրելու։ Վիրջինացի ֆերմեր Ջեքը մեկնում էր տասնամյա տղայի հետ։ Նույն գնացքում և նույն ուղղությամբ էին գնում նաև Բոհեմիայից Շիմերդայի ընտանիքը։ Ջիմը ապրում էր իր տատիկ-պապիկի կառուցած տանը՝ օգնելով նրանց տնային գործերում՝ թեթևացնել առօրյա հոգսերը։ Ճաշասենյակը և խոհանոցը գտնվում էին տան նկուղային հարկում, լուսամուտները պատի վերին մասում էին, ինչպես նկուղներում։ Տան այսպիսի տեսքը ամբողջովին տարբերվում էր Ջիմի Վիրջինիայի տանից։ Ննջասենյակը և հյուրասենյակը առաջին հարկում էին։ Շիմերդա ընտանիքը վճարում էր հողակտորի համար, որն ապացուցում է, որ այնտեղ տուն չկար, պարզապես մի քարանձավ էր հողի վրա, որը անգամ մշակելու պիտանի չէր։ Այդ երկու ընտանիքները շատ մոտ հարևաններ էին սակավաբնակ հողում։ Շիմերդա ընտանիքի ավագ դուստր Անտոնիան մի քանի տարով մեծ էր Ջիմից։ Հենց սկզբից նրանք տիկին Շիմերդայի օգնությամբ ընկերացան, քանի որ նա խնդրել էր Ջիմին իր երկու աղջիկներին անգլերեն կարդալ սովորեցնել։ Երբ նրանց այցելում էր տիկին Բարդենը, Անտոնիան միշտ օգնում էր նրան խոհանոցում՝ հմտանալով տնային և խոհանոցային գործերում։ Առաջին տարին սարսափելի ծանր եղավ Շիմերդա ընտանիքի համար, քանի որ տունը անբարենպաստ էր ձմռան համար։ Պարոն Շիմերդան շնորհակալություն է հայտնում Բարդեններին սուրբծննդյան նվերների համար, միասին լավ օր են անց կացնում, ընթրում, բողոքական պարոն Բարդենը և կաթոլիկ պարոն Շիմերդան էլ կիսվում են իրենց քրիստոնեական ավանդույթներով։ Նա ցանկություն չուներ թողնելու Բոհեմիան, որտեղ հմտացել էր արհեստում, ուներ տուն և ընկերներ, որոնց հետ կարող էր ջութակ նվագել։ Սակայն կինը վստահեցնում էր, որ իրենց երեխայի համար Ամերիկայում ավելի լավ կլինի։

Նոր կյանքի ճնշումներին չդիմանալով՝ պարոն Շիմերդան մինչև ձմռան ավարտը ինքնասպան է լինում։ Մոտակայքում կաթոլիկ քահանա չկար արարողություն անց կացնելու համար։ Նրան թաղում են առանց պաշտոնական արարողությունների՝ իրենց հողակտորի մի անկյունում. մի տարածքում, որը հետագայում լքված է մնում՝ ճանապարհային գծեր ավելանալու պատճառով։ Անտոնիան դադարեցնում է իր դասընթացները և կրտսեր եղբոր հետ սկսում է մշակել հողը։ Հավաքված փայտով նրանք տուն են կառուցում։ Ջիմը և Անտոնիան իրենց ազատ ժամանակը օգտագործում էին շրջակա բնությունը բացահայտելու համար, որը ամռանը շատ բազմերանգ էր լինում, իսկ ձմռանը՝ միագույն։ Նա շատ կենսուրախ աղջիկ էր։ Երկուսի մեջ էլ վառ տպավորվել են իրենց արկածներից մնացած հիշողությունները, որոնցից մեկը Ջիմի՝ բահով երկար օձ սպանելն էր, որին նրանք բերեցին Անտոնիայի ավագ եղբայր՝ Ամբրոշի համար։

Մի քանի տարի անց, երբ Ջիմը ժամանեց, նրա տատիկ-պապիկը տեղափոխվեցին քաղաքի ծայրամաս՝ վարձով տալով իրենց ագարակը։ Նրանց հարևան Հարլիգները տանը տնտեսուհի ունեին, որը օգնում էրսսնդի և երեխայի խնամքի հարցերում։ Երբ նոր տնտեսուհի էին փնտրում, տիկին Բարդենը տիկին Հարլինգին առաջարկեց Անտոնիային, որը բարձր աշխատավարձով ընդունեց նրան։ Քաղաքի աղջիկը դառնալը հաջողություն էր, քանի որ Անտոնիային երեխաները սիրում էին, նա այնտեղ ավելի էր վարժվում տնային գործերին, սակայն եղբոր վրա թողել էր ֆերմայի ծանր աշխատանքները։ Նա մի քանի տարի մնաց քաղաքում՝ վատ փորձառություն ունենալով պարոն և տիկին Քաթերի հետ։ Զույգը քաղաքից դուրս էր գնում, իսկ նա մնում էր տանը՝ որպես տան տնտեսուհի։ Մի անգամ պարոն Քաթերի այնպիսի բան է ասում, որից հետո նա այլևս չի ցանկանում միայնակ մնալ տանը։ Նրա փոխարեն մնում էր Ջիմը։ Եվ պարոն Քաթերը,մտածելով, որ նա միայնակ և անպաշտպան կլինի,բռնաբարության մտադրությամբ վերադառնում է և անակնկալի գալիս։ Ջիմը հարձակվում է ներխուժողովի վրա՝ շատ ուշ հասկանալով, որ պարոն Քաթերն է։

One-and-a-half story wood house with peeling paint; in foreground, door leading to storm cave
Պավելկայի տուն Նեբրասկա նահանգի Վեբսթեր գյուղական շրջանում, Ցուզակի տղաների բնակավայրը[4]

Ջիմը դպրոցում լավ էր սովորում, ավագ դպրոցում ավարտական ելույթը կարդալը իրեն են հանձնարարում։ Հաճախում է Լինկոլնում նոր պետական համալսարան, որտեղ նա պատրաստ էր նոր մտավոր մարտահրավերներին։ Սովորելու երկրորդ տարում ծանոթանում է ֆերմայի ներգաղթյալ աղջիկներից մեկին՝ Լենային, որը նույնպես Լինկոլնում էր ապրում, որը հաջողակ դերձակ-բիզնեսմեն էր։ Նրանք հաճույքով միասիններկայացումների էին հաճախում։ Նրա ուսուցիչը, հասկանալով, որ Ջիմը շատ է շեղվել դասերից, առաջարկում է նրան իր հետ մեկնել Բոստոն՝ ուսումը Հարվարդում շարունակելու։ Նա համաձայնում է և այնտեղ սովորում է իրավաբանության բաժնում։ Նա դառնում է արևմտյան երկաթուղիներից մեկի փաստաբան։ Շարունակական կապ է պահում Անտոնիայի հետ, ումը կյանքը վատ իրավիճախում էր դրել։ Նրա սիրելի տղամարդը ամուսնության առաջարկություն էր արել, որից հետո խաբել էր և նրան թողել միայնակ երեխայի հետ։ Նա վերդառնում է մոր մետ։ Տարիներ անց Ջիմը այցելում է Անտոնիային՝ ծանոթանալով նրա ամուսնու՝ Անտեն Ցուզակի հետ, որը Նեբրասկայում տասից ավել երեխայի հայր էր։ Այցելում է նրանց՝ ցանկանալով ծանոթանալ հատկապես նրա որդիների հետ։ Բոլորը նրան արդեն ճանաչում էին, քանի որ մայրը միշտ հիշատակել էր նրան իր մանկության պատմություններում։ Նա գոհ էր իր տված սերունդից և ֆերմայի կնոջ աշխատանքներից։ Ջիմը ծրագրում է հաջորդ տարի տղաներին որսի տանել։

Գրական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմ Անտոնիան մեծ ոգևորությամբ ընդունվեց 1918 թվականին, երբ առաջին անգամ հրատարակվեց։ Այն միանգամից համարվեց գլուխգործոց և Քեթերին դասեց վիպասանների առաջին շարքին։ Քեթերը գովասանքի խոսքերի է արժանացել ամերիկյան արևմուտքը կյանքի կոչելու և այն հետաքրքրացնելու համար: Նա պատմությունը այնպես էր շարադրում, կարծես նրա կերպարներից մեկը լիներ՝ ցուցադրելով վառ էմոցիոնալ խաղ, որն էլ իր հերթին զարկ տվեց տարածաշրջանային ամերիկյան գրականությանը՝ որպես հիմնական գրականության վավերական մաս[5]:vii։

«Գիրքը սյուժե չուներ՝ բառից բուն իմաստով, այդ մտադրությամբ էլ Քեթերը գրել էր։ Այն պարզապես առաանձին գրքերի թեմաների հակադրություն էր[6]։ Ամերիկյան գրականությունը կենտրոնանում էր հարուստ ընտանիքների վրա, իսկ այս վեպը ուշադրության կենտրոնից հանում էր նրանց»,«Քեթերի համար հիմնական գեղագիտական քայլ էր ցածր դասին, ներգաղթյալ «վարձկան աղջիկների» գլխավոր հերոսի դերում ներկայացնելը»[6]։

Քեթերը նաև տարբեր մեկնաբանությունների տեսքով իր կարծիքն է հայտնել կանանց իրավունքների մասին։ Տեքստում տեղ են գտել բազմաթիվ քողարկված սեռական բնույթի փոխաբերությունններ[5]:xv:

«Իմ Անտոնիան» Արվեստի Ազգային ֆոնդի համայնքային ընթերցանության ծրագրի՝ The Big Read-ի ընտրանի է[7]։ 2007 թվականից ծրագրում ընդգրկված համայնքներն ու գրքեր տե՛ս ծրագրի պատմությունը 2007 թվականից[8]։

2020 թվականին քննադատ և էսսեիստ Ռոբերտ Քրիստգան գրել է, որ «Իմ Անտոնիան հոյակապ, դեռ ամբողջովին չհասկացած վեպ է, որը զգուշորեն նկարագրում է հողագործության դրական և բացասական կողմերը, որպես ապրուստի վաստակման միջոց, որը չէր հասցրել մանրամասնորեն նկարագրել «Օ, ռահվիրաներ» վեպում»[9]։

Երբ 2021 թվականի մարտի 19-ին Էզրա Կլեյնը իր New York Times-ի փոդքաստի ժամանակ գրող և սյունակագիր Ռեբեկա Թրեյսերին հարցրեց, թե կա արդյոք գիրք, որ նա երբևէ վերընթերցել է «արձակի իրական գեղեցկության» համար, Թրեյսերը շեշտել է «Գրվածքի գեղեցկության առումով ինձ համար առանձնանում է «Իմ Անտոնիան», որը ես առաջին անգամ կարդացել եմ ավագ դպրոցում, սակայն այդ ժամանակ այն ինձ համար ձանձրալի, բայց միջնույ ժամանակ գեղեցիկ գործ էր։ Քսան տարեկան հասակում վերընթերցեցի այն ու պարզապես սիրահարվեցի և անըդնհատ ու անընդհատ վերադառնում են նրան՝ որպես գեղեցիկ գրված գործի»[10]։

Հրատարկման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի վերջնական տարբերակը ձևավորվել է Վիոլա Ռոսբորոնի շնորհիվ, որ McClure's թերթում Քեթերի խմբագիրն էր։ Նա կարդացել է ձեռագրի բնօրինակը, որից հետո մերժել է Քեթերին և խորհուրդ տվել վերափոխել այն և պատմել Ջիմի տեսանկյունից[11]։

«Իմ Անտոնիայի» 1918թ տարբերակը սկսվում է Ներածությունից, որտեղ հեղինակ-վպատմիչը՝ հենց ինքը Քեթերը, գնաքում զրուցում է իր մանկության ընկերոջ՝ Ջիմ Բարդենի հետ։ Ջիմը Նյու Յորքում հաջողակ իրավաբան էր, սակայն անհաջող ամուսնացել էր հարոսւ, ակտիվիստ կնոջ հետ, որի հետ երեխաներ չունեին[12]:15 Քեթերը համաձայնում է Միֆլինի իր հրատարակչի հետ յանել ներածության մասը և հենց այնտեղ էլ 1826 թվականին վեպը հրատարկվում է[12]:14։ Գուտենբերգի նախագիծը ընդգրկում է մեկ այլ տարբերակ, որտեղ կարճ ներածության մեջ

Ջիմը գնացքում զրուցում է մի անծանոթ կնոջ հետ, որը նույնպես ճանաչում էր Անտոնիային[13]։

Վեպի հիշատակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուգլաս Սիրկը իր «Մշուշոտ հրեշտակներ» ֆիլմում հիշատակում է «Իմ Անտոնիա» գիրքը։ Նրա հերոսներներից մեկը՝ ԼաՎերնեն, որի դերակատարը Դարոթի Մալոնեն է, նշում է, որ գիրքը կարդացել է 12 տարի առաջ։ Գիրքը նա հայտնաբերւմ է արբեցող լրագրող Բուրք Դևլինի բնակարանում, որին մարմնավորել է Ռոք Հադսոնը։ Երբ ԼաՎերնեի ամուսինը՝ Ռոջերը (դերակատար՝ Ռոբերտ Ստաք) մահանում է ավիաարշավային վթարի հետևանքով, Բուրք Դևլինը ԼաՎերնեին և նրա որդուն Չիկագո մեկնող ինքնաթիռ է նստեցնում, որտեղից նրանք պետք է ուղևորվեին Նեբրասկա նոր կյանք սկսելու համար։ Վերջին տեսարանում ԼաՎերնեն աստիճաններով ինքնաթիռ է բարձրանում և Բուրքը նրան ք հանդձնում «Իմ Անտոնիա»I գիրքը։

Էմիլիու Հարիսի 2000 թվականին հրատարակած Red Dirt Girl ալբոմում ընդգրկված է «My Ántonia» երգը, որը որպես դուետ երգել է Դեյվ Մեթյուզի հետ։ Հարիսը երգը գրել է Ջիմի տեսանկյունից՝ վերհիշելով իր վաղուց կորցրած սերը։

Ֆրանսիացի երգահան և երգիչ Դոմինիկ Ա-ն «Անտոնիա» վեպից ոգեշնչված գրել է երգ ( LP Auguri, 2001).

Ռիչարդ Փաուերսի 2006 թվականին տպագրված «Էխո ստեղծողը» վեպի հերոս Մարկ Շլյութերը իր բուժքրոջ խորհրդով կարդում է «Իմ Անտոնիա» վեպը, որը նշել էր որ այն «շատ կրքոտ պատմություն է․․․ Նեբրասկայում ապրող մի քաղաքացի տղայի մասին է, որը տարված էր մեծ կնոջով» (240 էջ)։

1986 թվականին տպագրված Անտոն Շամմասի «Արաբեսկներ» վեպում Անտոնին, որը ինքնակենսագրական կերպար էր, ինքնաթիռում Այովայի գրողների միության անդամների համար կարդում էր «Իմ Անտոնիա» վեպը։ Այն առաջին վոպն էր, որ երբևիցե կարդացել էր։ Նրա երազանքներումյ Այովան խոտը կլիներ «գինու թողած հետքի գույն», ինչպես որ Քեթերը նկարագրում էր Նեբրասկան։

Միլթոնում Dogfish Head Brewery- ին պատրաստում է գարեջրի կայսերական բաժակներ՝ «Իմ Անտոնիա» անունով[14]։

The New York Times- ում «Ամանոր»հոդվածի «2019 թվական․ Գայլերի տարի» վերնագիր կրող ներածության մեջ Դեյվիդ Բրուկսը մեջբերում է Պավելի մահվան մահճի պատմությունը[Notes 2]։ «Իմ Անտոնիայից»[15][Notes 3], թե ինչպես են նա և Փիթերը[Notes 4] վտարվել Ուկրաինայի իրենց գյուղից իրենց կյանքը փրկելու համար։ Հարսանիքի ժամանակ, երբ հյուրերի վրա հարձակվում են 30 գայլեր, նրանք հարսնացուին և փեսային են դեմ տալիս գայլերին[16]։:56–60[17][Notes 5] Պավելը՝ փեսայի ընկերը, փորձել էր համոզել փեսային, որ նա էլ փրկվի՝ զոհաբերելով հասրանցուին, սակայն նա մինչև վերջին պահը կռվել է , որպեսզի պաշտպանի հարսնացուին[16]։:56–60 Երբ երկու փրկվածները վերդառնում են գյուղ, բոլոր երես են դարձնում նրանցից, և վտարում իրենց գյուղից։ «Պավելի սեփական մայրը անգամ չէր ուզում նրա երեսին նայել։ Նրանք թափառում են անծանոթ գյուղերով, բայց երբ մարդիկ իմանում էին,թե որտեղից են, միշտ հարցնում էին՝ արդյոք նրանք ճանաչում են այն երկուսին, որ հարսնացւոին գայլերի բաժին էին դարձրել։ Ուր էլ գնում էին, այդ պատմությունտ նրանց հանգիստ չէր տալիս։»[16]:56–60։ Ահա այդպես նրանք բնակություն են հաստատում Նեբրասկա նահանգի Բլեք Հոուկում[15]։ Բրուքսը 2019-ը համեմատում է 19-րդ դարի ռուսական ձմռան հետ, երբ գայլերը հարձակվում էին մարդկանց վրա և այն անպաշտպան հարսանեկան խնջույքը, որը վարում էին «մի քիչ խմած» երկու տղամարդ, որ պատրաստ էին ամեն ինչ անել փրկվելու համար, անգամ հարսին ու փեսային գցել գայլերի բերանը[15][17]:55–6։ Նա գալիք տարին կանխատեսնում էր որպես տարի «որտեղ լավ մարդիկ ընկնում են, իսկ գայլերը ազատ են արձակված թույլերին որսալաու համար»[15]։ Մահվան մահճի խոստովանության մեջ Պավելը բացատրում է․«գոյատևում են միայն նրանք, ովքեր զոհաբերություններ են անում,նետում են ավելորդ իրերը՝ իրենց մարմինները, հավատարմությունը, նվիրվածությունը[16]:56–60։

2018 թվականին տպագրված Բարբարա Քինգսոլվերի «Unsheltered» վեպում գլխավոր հերոս հերոսի անունը Վիլլա է՝ Վիլլա Քեթերի պատվին։ «Իմ Անտոնիայից» մի պարբերություն է մեջբերված Քինգսլովերի վեպում, որը մահացող կինը ցանկանում էր կարդային իր թաղման ժամանակ։

The New York Times- ում 2019 թվականի հուլիսի 19-ին տպագրված «The Perfect Antidote to Trumpհ» հոդվածում Բրեթ Ստեֆանը հայտնում է իր կարծիքը «Վիլլա Քեթերը գիտեր ինչն է Ամերիկային ճանաչված դարձնում»[18]։ Ստեֆանը գրում է, որ Վիլլա Քեթերի ««Իմ Անտոնիան» մեր օրերի մասին գիրք է և մեր նախագահի դեմ փայլուն հակաթույն»։««Իմ Անտոնիան» կրթական գիրք է, որտեղ նկարագրվում է․ թե ինչ է նշանակում լինել ամերիկացի»։«Մենք պետք է հիշենք «թե ով ենք մենք իրականում՝ վեընթերցելով «Իմ Անտոնիան»»։

Ադապտացիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստաընկերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իմ Անտոնիան», 1995 թվականին ստեղծված հեռուստատեսային ֆիլմ, ադապտացվել է վեպից։

Մենեպոլիսի Պարտանքների թատրոնը բեմադրվել է «Իմ Անտոնիան» 2010 թվականին դրամատուրգ Էլիսոն Մուրի Ռոբերտ Կարլսոնի երաժտության հիման վրա։ Այն արժանացել է Ivey մրցանակ, հյուրախաղերով եղել է Մինեսոտայում 2012, 2013 թվականներին և Նեբրասկայում՝ 2019 թվականին[19]։

Ուրբանա նահանգի Իլինիսա քաղաքում The Celebration Company-ն Նահանգային թատրոնում 2011 թվականին բեմադրել է «Իմ Անտոնիայի» բեմական տարբերակը։ Այն գրել է Celebration Company-ի անդամ Ջարեթ Դապյերը[20]։

2018 թվականին Book-It Repertory թատրոնը բեմադրում է «Իմ Անտոնիայի» բեմական տարբերակը։Ադապտացիան կատարել է Աննի Լարուեն, այն ցուցադրվել է 2018է նոյմբերի 29- դեկտեմբերի 30 Վաշինգտոնի Սիթլ քաղաքի Կենտոնական թատրոնում[21]։ Սիթլի Weekly թերթը գովաբանել է ցուցադրություն՝ ասելով․ «չնայած ներկայիս սադրիչ վարչակազմի ռասսայական վախ հրահրելուն, Book-It’s-ը Քեթերի 1915 թվականին հրատարակած «Իմ Անտոնիա» վեպում նոր ասպեկտ է բացահայտում։ Այն ադապտացրել և բեմադրել է Աննի Լաուրին, որը միախառնել է ռասսայական ավանդական և ոչ ավանդական դերերի բաշխումը՝ հանդիսատեսին թույլ տալով հանդիսատեսին տեսնել ներգաղթյալների տանջանքները ավելի լայն տեսանկյունից»[22]։

  1. Քեթերը գրում է. բոհեմյան Ա՛նտոնիա անունի առաջին վանկը ուժեղ շեշտ է կրում, ինչպես անգլիական Է՛նթոնի անունը, իսկ այ հնչյունը արտասնվում է երկար ի։ Անունն արտասանվում է Ան-տոն-ի՜-ա:, a footnote in the text, at the start of Book I The Shimerdas.[1]:9 The Czech pronunciation can be heard at this sound file.[2] Note that English "Anthony" begins with a different vowel sound than the woman's name in Czech. Cather's explanation of the "i" and "a" phonemes is not entirely clear: "ee-yah" would be more accurate than "ee-ah".
  2. Պատմության սկզբում Փիթերն ու Պավելը մեծ գումարներ էին պարտք Վիք Քաթերին, որը Հոուկում հայտնի էր որպես պարտքով փող տվող։ Անտոնիան և Ջիմը Անտոնիայի հայրիկի հետ այցելում են Պավելին, որը մահացու վնասվածք էր ստացելիս պահեստը կառուցելիս։ Պավելը իր մահվան մահճից իր խոսքն է ասում նրանց։ Պավլի մահից հետո Փիթերը լքում է Հոկը։
  3. Անտոնիայի հայրը ընկերանում է երկու ռուսի հետ՝ Պավելի և Փիթերի
  4. 2009թ Մեծ հարթավայրեր հոդվածում Ռոբին Չենը գրում է, որ Փիթեր և Պավել անունները բնորոշ են ռուսական հեքիաթների հերոսներին, և ում հետ որ ընկերանում է Անտոնիայի հայրը։
  5. Քոթենը նշում է նաև, որ Քեթերի գայլերի մասին տեսարանը չի նկարագրում գայլերի իրական էությունը։ Մարդիկ հաճախ գերագնահատում են գայլերի ոհմակները և միայնակ գայլերին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Cather, Willa (2008 թ․ դեկտեմբերի 11). Sharistanian, Janet (ed.). My Ántonia. Oxford: Oxford University Press. ISBN 978-0-19-953814-0.
  2. «Pronunciations for Antonia». Forvo. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին. «Pending pronunciation for Czech»(չաշխատող հղում)
  3. Woodress, James (1987). Willa Cather: A Literary Life. Lincoln, NE h: University of Nebraska Press. էջ 289. ISBN 9780803247345.
  4. Billesbach, Ann E. «Pavelka Farmstead (Antonia Farmstead), pdf [WT00-104] Listed 1979/04/13». Nebraska State Historical Society. Արխիվացված օրիգինալից 2000 թ․ ապրիլի 13. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  5. 5,0 5,1 Murphy, John J. (1994). Introduction to Cather, Willa My Ántonia. New York: Penguin Books. ISBN 0-14-018764-2.
  6. 6,0 6,1 «My Ántonia by Willa Cather: Introduction to the Book». National Endowment for the Arts. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.
  7. «Description of My Ántonia». The Big Read. National Endowment for the Arts. Արխիվացված է օրիգինալից 2022-01-02-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  8. «History/Overview of The Big Read». National Endowment of the Arts. Արխիվացված է օրիգինալից 2022-01-21-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.
  9. Christgau, Robert (2020 թ․ փետրվարի 26). «Queen of Plainstyle». And It Don't Stop. SubStack. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
  10. Klein, Ezra (2021 թ․ մարտի 19). «Opinion | Andrew Cuomo and the Performance of Power». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  11. The Strange, Forgotten Life of Viola Roseboro', in The Paris Review; by Stephanie Gorton; published February 24, 2020; retrieved August 8, 2021
  12. 12,0 12,1 O'Brien, Sharon, ed. (1998). New Essays on My Antonia. Cambridge, England: Cambridge University Press. ISBN 0-521-45275-9.
  13. My Antonia by Willa Cather. Project Gutenberg. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  14. «My Antonia». Dogfish Head Brewery. Milton, Delaware. 2009 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 Brooks, David (2019 թ․ հունվարի 1). «2019: The Year of the Wolves». The New York Times. Opinion. ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 Cather, Willa (1994). My Antonia. New York: Dover.
  17. 17,0 17,1 Cohen, Robin (Winter 2009). «Jim, Antonia, and the Wolves Displacement in Cather's My Antonia» (PDF). Great Plains Quarterly. Great Plains Studies. Center for Great Plains Studies. 29 (1): 9. ISSN 0275-7664. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին. Pages=51-50
  18. Stephens, Bret (2019 թ․ հուլիսի 20). «Opinion | The Perfect Antidote to Trump (Published 2019)». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
  19. «My Antonia». Illusion Theater. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  20. «Past Seasons, Season 40». Urbana, Illinois: The Celebration Company at Station Theatre. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  21. «My Antonia». Seattle, Washington: Book-It Repertory Theater. 2018 թ․ հուլիսի 24. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  22. «In My Antonia, Extraordinary Acting Packs a Punch». Seattle, Washington: Seattle Weekly. 2018 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bloom, Harold (editor) (1987) Willa Cather's My Ántonia Chelsea House, New York, 1-55546-035-6; eleven essays
  • Bloom, Harold (editor) (1991) Ántonia Chelsea House, New York, 0-7910-0950-5; more essays
  • Lindemann, Marilee (editor) (2005) The Cambridge Companion to Willa Cather Cambridge University Press, Cambridge, England, 0-521-82110-X
  • Meyering, Sheryl L. (2002) Understanding O pioneers! and My Antonia: A student casebook to issues, sources, and historical documents Greenwood Press, Westport, Connecticut, 0-313-31390-3
  • Murphy, John J. (1989) My Ántonia: The road home Twayne Publishers, Boston, Massachusetts, 0-8057-7986-8
  • O'Brien, Sharon (1987) Willa Cather: The Emerging Voice Oxford University Press, Oxford, England, 0-19-504132-1
  • O'Brien, Sharon (editor) (1999) New essays on Cather's My Antonia Cambridge University Press, Cambridge, England, 0-521-45275-9
  • Rosowski, Susan J. (1989) Approaches to Teaching Cather's My Ántonia Modern Language Association of America, New York, 0-87352-520-5
  • Smith, Christopher (2001) Readings on My Antonia Greenhaven Press, San Diego, California, 0-7377-0181-1
  • Wenzl, Bernhard (2001) Mythologia Americana – Willa Cather’s Nebraska novels and the myth of the frontier Grin, Munich, 978-3-640-14909-4
  • Ying, Hsiao-ling (1999) The Quest for Self-actualization: Female protagonists in Willa Cather's Prairie trilogy Bookman Books, Taipei, Taiwan, 957-586-795-5
  • Fetterley, Judith (1986) "My Ántonia, Jim Burden, and the Dilemma of the Lesbian Writer" In Spector, Judith (editor) (1986) Gender Studies: New Directions in Feminist Criticism Bowling Green State University Popular Press, Bowling Green, Ohio, pages 43–59, 0-87972-351-3; and In Jay, Karla and Glasgow, Joanne (editors) (1990) Lesbian Texts and Contexts: Radical Revisions New York University Press, New York, pages 145–163, 0-8147-4175-4
  • Fischer, Mike (1990) "Pastoralism and Its Discontents: Willa Cather and the Burden of Imperialism" Mosaic (Winnipeg) 23(11): pp. 31–44
  • Fisher-Wirth, Ann (1993) "Out of the Mother: Loss in My Ántonia" Cather Studies 2: pp. 41–71
  • Gelfant, Blanche H. (1971) "The Forgotten Reaping-Hook: Sex in My Ántonia" American Literature 43: pp. 60–82
  • Giannone, Richard (1965) "Music in My Ántonia" Prairie Schooner 38(4); covered in Giannone, Richard (1968) Music in Willa Cather's Fiction University of Nebraska Press, Lincoln, Nebraska, pages 116–122, OCLC 598716
  • Holmes, Catherine D. (1999) "Jim Burden's Lost Worlds: Exile in My Ántonia" Twentieth-Century Literature 45(3): pp. 336–346
  • Lambert, Deborah G. (1982) "The Defeat of a Hero: Autonomy and Sexuality in My Ántonia" American Literature 53(4): pp. 676–690
  • Millington, Richard H. (1994) "Willa Cather and "The Storyteller": Hostility to the Novel in My Ántonia" American Literature 66(4): pp. 689–717
  • Prchal, Tim (2004) "The Bohemian Paradox: My Antonia and Popular Images of Czech Immigrants" MELUS (Society for the Study of the Multi- Ethnic Literature of the United States) 29(2): pp. 3–25
  • Tellefsen, Blythe (1999) "Blood in the Wheat: Willa Cather's My Antonia" Studies in American Fiction 27(2): pp. 229–244
  • Urgo, Joseph (1997) "Willa Cather and the Myth of American Migration" College English 59(2): pp. 206–217
  • Yukman, Claudia (1988) "Frontier Relationships in Willa Cather's My Ántonia" Pacific Coast Philology 23(1/2): pp. 94–105

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմ Անտոնիա» հոդվածին։