Իմամաթ տասներկուական շիա իսլամում, շիա իսլամի ջաֆարիական մազհաբի հիմնադրույթներից, որ առաջ է քաշել հինգերորդ իմամ Ջաֆար ալ-Սադիկը՝ 8-րդ դարում։ Հանդիսանում է շիաների իմամաթի ավելի խորացված ճյուղը։
Սուննիական մուսուլմանական համայնքի առաջնորդության գաղափարը մարգարեի մահից հետո հանդիսանում է ժամանակավոր առաջնորդություն՝ խալիֆայություն։ Խալիֆը առաջինն է հավասարների մեջ, ով ընտրվում է համաձայնության միջոցով։ Հետագայում ժառանգականությունը դարձավ նորմա։ Կրոնական հարցերի մեկնաբանումը տրված է կրոնագետների և իրավագետներին։ Սուննի իսլամում ստեղծվել էր 4 կրոնաիրավագիտական ուղղություն՝ հանաֆիական, մալիքիական, շաֆիական և հանբալյան։
Սակային շիաների համար մարգարեի իրավահաջորդ լինելը հարց է, որն կապված է մարգարեի կողմից անհատին (Ալի իբն Աբու Տալիբ) որպես Իմամ նշանակելը։ Ամեն իմամ իր կենդանության օրոք նշում է իր իրավահաջորդին։ Իմամի իշխանությունը հոգևոր է, և գալիս է իր՝ իր նախորդի կողմից նշանակումից, անկախ նրա աշխարհիկ դրությունից, այսինքն Իմամի իշխանության հարցում տարբերություն չի դրվում, թե արդյոք նա ընդունվել է մուսուլմանների մեծ մասի կողմից, թե ոչ, մինչդեռ այդ նույնը չի կարելի ասել սուննի խալիֆի մասին, ում իշխանությունն ամբողջապես կախված է նրան ճանաչելուց։
Սուննիներն ու շիաները հիմնականում համաձայնվում են մարգարեության բնության և գործառույթի հարցերի շուրջ։ Մարգարեն մարդկանց համար Աստծու օրենքներն էր բացահայտում և նրանց դեպի Աստված առաջնորդում։ Սուննիները հավատում են, որ Մուհամմադի մահվան հետ այդ երկուսն էլ ավարտվել են, մինչ շիաները հավատում են, որ Աստծու օրենքներին ծանոթացնելն ավարտվել է, իսկ մարդկանց առաջնորդելը և աստվածային օրենքի պահպանումն ու բացատրելը շարունակվում են Իմամների միջոցով։
Ինչպես երևում է, Իմամաթը, ինչպես այն ծագել է շիական աստվածաբանությունում, իսլամով սահմանափակվող գաղափար չէ։ Առաջին մարգարե Ադամից սկսած, իմամներն շարունակաբար հաջորդել են միմյանց։ Որոշները, ինչպիսիքն են Նոյը, Աբրահամը, Մովսեսը, Հիսուսը և Մուհամմադը, իրենց մեջ միավորել են մարգարեության և իմամաթը ֆունկցիաները, բայց երբեք չի եղել այնպես, որ երկիրն մնա առանց իմամը, ով Աստծո առաջնորդն ու ապացույցն էր։ Այսպիսով հաղորդվում է, որ հինգերորդ իմամ Մուհամմադ ալ-Բաքիրն ասել է. «Աստծու անունով։ Աստված Ադամի մահից սկսած երբեք երկիրն չի թողել առանց իմամի, ով կառաջնորդեր (մարդկանց) դեպի Աստված։ Նա է Աստծու ապացույցը նրա ծառաներին, և երկիրն չի մնա առանց Աստծու ապացույցի իր ծառաներին»։ Հաղորդվում է, որ վեցերորդ իմամ Ջաֆար ալ-Սադիկն ասել է. «Եթե այնպես լիներ, որ երկրի վրա երկու մարդ մնար, ապա նրանցից մեկն Աստծու ապացույցն էր լինելու»։
Մի շատ ավելի երկար պատմություն, որն վերագրվում է հինգերորդ իմամ Մուհամմադ Ալ-Բաքիրին, պատմում է, որ Ջաբիրն նրան հարցրեց. «Ինչո՞ւ են Մարգարեն եւ իմամն անհրաժեշտ»։ Նա պատասխանեց.
«Որպեսզի Աշխարհում արդարություն լինի։ Այսպիսով Աստված պատիժն չի հեռու է պահում աշխարհից, քանի Մարգարեն կամ իմամն նրա վրա են, քանզի Աստված ասել է. «Աստված չի պատժի նրանց, քանի դուք նրանց մեջ եք» (Ղուրան 8։33) և Մարգարեն ասել է. «Աստղերն դրախտում գտնվող մարդկանց պահապաններն են, իսկ իմ ընտանիքի անդամներն երկրի վրայի մարդկան պահապաններն են։ Եթե աստղերն անհայտանան, այն, ինչ ատելի է դրախտի մարդկանց համար կգա նրանց մոտ։ Եթե իմ ընտանիքի անդամներն անհայտանան, այն, ինչ ատելի է երկրի մարդկան համար կգա նրանց մոտ»։ «Ընտանիքի անդամներ» ասելով Մարգարեն նկատի ուներ Իմամներին։ Եվ Աստված կապել է հնազանդություն նրանց, դեպի իրեն հնազանդության հետ և ասել. «Օ՜ հավատացյալներ, հնազանդվեք Աստծուն և Առաքյալներին և նրանց ձեր մեջ, ով իշխանություն ունի» (Ղուրան 4։59)։ Եվ նրան են անմեղներն ու մաքուրներն, ովքեր սխալ չեն գործում և չեն ապստամբում, և նրանք են, ով տալիս են օգնություն և հաջողություն և ճիշտ առաջնորդություն։ Նրանց միջոցով է Աստված տալիս ապրուստ (rizq) իր ծառաներին և նրանց միջոցով են նրա հողերն բարգավաճում, և անձրևն թափվում է երկնքից և երկիրն իր օրհնանքն է տալիս և ապստամբ մարդկանց տրվում է ժամանակ, և նրանց զրկանքն ու պատիժն շուտ չի հասնում նրանց։ Սուրբ ոգին չի լքում նրանց (իմամներին) և նրանք չեն լքում այն, և ոչ էլ Ղուրանն է լքում նրանց և ոչ էլ նրանք են լքում այն։ Թող Աստծո օրհնությունն իջնի նրանց բոլորի վրա»։
Որոշ շիական ավանդություններ տալիս են Մուհամմադից սկսած մինչև Ադամ բոլոր Իմամներին անունները։
Մուհամմադը, Ֆատիման և Իմամներն ծագում են իրենց առեղծվածային հարթության մեջ, որպես լույս, որն Աստված ստեղծել էր մինչ նյութական աշխարհի ստեղծումը։ Այդ լույսն հետագայում դարձել է մնացածի արարման պատճառն ու միջոցը։ Տվյալ Ավանդույթը վերագրվում է Մարգարեին. «... «Աստված ստեղծեց» Ալիին և ինձ մեկ լույսից, նախքան Ադամի կերտումը... ապա Նա բաժանեց (լույսը) երկու կեսի, հետո նա կերտեց ամենը իմ լույսից և «Ալի»-ի լույսից»։
Հաղորդվում է, որ Առաջին Իմամը՝ Ալին, ասել է. «Աստված մեկ է. Նա միայնակ էր իր միայնության մեջ, ուստի նա մի խոսք ասաց, և այն դարձավ լույս, և Նա ստեղծեց այդ լույսից Մուհամմադին և Նա ստեղծեց ինձ և իմ հետնորդներին (այսինքն՝ մյուս Իմամներին), ապա Նա մեկ այլ խոսք ասաց, և այն դարձավ Հոգի, և Նա այնպես արեց, որ այն մտնի այդ լույսի մեջ, և նա այնպես արեց, որ այն մտնի մեր մարմինների մեջ։ Եվ այսպիսով, մենք Աստծու Հոգին ենք և Նրա Խոսքը... և դա եղավ նախքան Նա կստեղծեր Արարչությունը»։
Եվ հաղորդվում է, որ Վեցերորդ Իմամը՝ Ջաֆար ալ-Սադիկը, ասել է. «Մեր լույսն առանձնանում է Տիրոջից ինչպես արևի շողերն են առանձնանում արևից»։ Հաղորդվում է, որ Խուտբա աթ-Թութունջիյյաի մեջ Ալին ասել է. «Ես եմ Առաջինը, և ես եմ Վերջինը. ես Թաքնվածն եմ և ես եմ Հայտնին. ես Տիեզերական Ցիկլի հետ էի մինչև նրա սկսվելը. ես Գրչի և Քարե Սալիկի հետ էի, մինչև նրանց ստեղծվելը. ես եմ նախահավիտենականության Տերը»։
Մուհամմադը, Ֆատիման և Իմամները ստեղծվել են «Illiyyun» կոչվող սուբստանցիայից։ Մեկնաբանների միջև կա տարակարծություն այն հարցի շուրջ, թե ինչ է նկատի ունեցվում «illiyyun(Ղուրան 83:19)» ասելով, բայց Շիաներն հիմնականում այն կարծիքին են, որ դա վերերկրյա կանգառի հոմանիշն է, Յոթերորդ երկինքը, կամ թե ամենահեռու ծառը (Sadrat al-Muntaha)։ Բառը ինքնին, գրեթե հաստատ ծագել է եբրայերեն «’elyon» բառից, որն նշանակում է «ամենաբարձրը»։ Իմամներին Աստված օգնում է Սուրբ Հոգու միջոցով։ Երրորդ Իմամ Հուսեյնին հարցրել էին. «Որտեղի՞ց է սկիզբ առնում քո լիազորություններ», նա պատասխանեց. «Մենք ղեկավարում ենք Դավթի տան իրավունքով, եթե մեզ ինչ որ բան պակասում է, ապա Սուրբ Հոգին ուղարկում է մեզ այն»։
Թեկուզ շիաներն ընդունում են, որ ամբողջական մարգարեական հայտնությունն(wahy), որն եկել է Մուհամմադին և Աստծու մյուս առաքյալներին, այն չի երևացել Իմամներին, այնուամենայնիվ որոշ շիա գիտնականներ կարծում են, որ wahy-ի ավելի փոքր ձևն երևացել է Իմամներին։ Այս տիպի վահյը բացատրվում է Ավանդույթում, որն վերագրվում է Հինգերորդ Իմամ Մուհամմադ ալ-Բաքիրին. «Դա ոչ թե մարգարեական հայտնություն է, այլ ավելի շուտ, ինչպես այն եկավ Իմրանի դուստր Մարիամին և Մովսեսի մորը, և մեղուներին»։ Ամեն դեպքում, եթե կա անհամաձայնություն Շիա գիտնականների միջև վահյի հարցում, ապա կասկած չկա այն փաստում, որ Իմամներն Աստծուց ստացել են ներշնչանքը (ilham)։ Սա վերագրվում է Հինգերորդ Իմամ Մուհամմադ ալ-Բաքիրին. «Ալին գործում էր համաձայն Աստծու գրքի, այսինքն Ղուրանի, և Իր Առաքյալի (այսինքին Մուհամմադի) Սուննային (օրինակ կամ Ավանդույթ) և եթե ինչ որ բան երևացել է իրեն, և դա նոր էր և առանց նախատիպի գրքում կամ սուննայում, ապա Աստված է նրան ներշնչել»։ Որոշ ավանդույթներում կապը Աստծո և իմամների միջև պատկերվում է որպես երկնքից իմամի վրա իջնող լույսի սյուն։
Առաքյալնրի, մարգարեների և իմամների միջև տարբերությունն ամփոփվում է այսպես, և այս խոսքն վերագրվում է վեցերորդ իմամ Ջաֆար աս-Սադիկին. «Առաքյալ նա է, ով տեսնում է հրեշտակին, որ գալիս է նրա մոտ, իր Տիրոջ խոսքով։ Նա խոսում է նրա հետ, ճիշտ այնպես, ինչպես դուք, կխոսեք ձեր ընկերոջ հետ։ Իսկ Մարգարեն չի տեսնում Հրեշտակին, բայց հայտնությունը (wahy) գալիս է նրա մոտ, և նա տեսնում է (հրեշտակին) մտապատկերում... և խոսողը (ալ-մուհադդիս, al-muhaddith, այսինքն իմամը) լսում է ձայնը, բայց ոչինչ չի տեսնում»։
Իմամը Աստծո ապացույցն է (hujjat Allah) մարդկությանը և Աստծո նշան (ayat Allah) երկրի վրա։ Իսկապես, հաղորդվում է, որ Ալին ասել է. «Աստված չունի ավելի մեծ նշան քան ես»։ Իմամն Մարգարեի հաջորդն է և Աստծո փոխանորդը երկրի վրա։ Ամբողջ քաղաքական հեղինակությունն ու գերիշխանությունն նրանն են։ Հնազանդությունը նրան պարտադիր է բոլորի համար։ Հաղորդվում է, որ վեցերորդ իմամ Ջաֆար աս-Սադիկխն ասել է. «Մենք նրանք են, հնազանդությունն ում հանդեպ Աստված դարձրել է պարտադիր։ Մարդիկ չեն բարգավաճի եթե նրան չճանաչեն մեզ, և չեն ներվի եթե չգիտեն մեզ։ Նա, ով կընդունի մեզ, հավատացյալ է (mu'min), և նա, ով կմերժի մեզ, անհավատ է (kafir), և նա, ով ո՛չ ճանաչում է մեզ, ո՛չ էլ մերժում, սխալ է, եթե նա չվերադառնա ճիշտ ուղուն, որ Աստված պարտադիր է սարքել նրա համար։ Իսկեթե նա մահանա քանի դեռ սխալ է, ապա Աստված կանի նրա հետ ինչ ցանկանա»։
Ըստ ավանդույթի Իմամն ունի որոշ գրքեր։ Դրանք ներառում են Մարգարեի որոշ գրքեր՝ Al-Jafr (Հմայությունը), As-Sahifa (Գիրքը), Al-Jami' (Ժողովածուն), մեկ այլ գիրք է Ֆաթիմայի Գիրքը (Mashaf Fatima), գիրք, որը Գաբրիելն հայտնել է Ֆաթիմային, նրան հոր՝ Մարգարեի մահից հետո մխիթարելու համար։ Իմամներն նաև ունեն Ղուրանի օրինակ գրված Ալիի կողմից, Ալիի մեկնաբանություններով։
Իմամն ունի գիտե մեծ առեղծվածներից մեկը, Աստծո Մեծագույն Անունը։ Իրոք, այդ գիտելիքի շնորհիվ է, որ նա ստացել է իր լիազորությունները. «Մեր Տերն տվել է մեզ իր Մեծագույն անվան իմացությունը, որի միջոցով, եթե մենք ուզենք, կարող են երկու մասի պատռել երկինք ու երկիրն և դրախտն ու դժոխքը, դրա միջոցով մենք կարող են բարձրանալ երկինք ու իջնել երկրի վրա և ճանապարհորդել դեպի արևելք ու արևմուտք մինչև կհասնենք (Աստծո) գահին, և նստել նրա վրա Աստծու առաջ և նա մեզ կտա ամեն ինչ, անգամ երկինքը, երկիրը, արևը, լուսինը և աստղերը, սարերը, ծառերը, արահետները, ծովերը, դրախտն ու դժոխքը»։
Ղուրանում բացահայտ չի ասվում Ալիին և նրա հաջորդներին Իմամն նշանակելու մասին։ Այնուամենայնիվ գիտնականների կողմից Ղուրանն բաժանվում է հստակ հատվածների (այսինքն, որոնց իմաստն պարզ է) և երկիմաստ հատվածների (տես Ղուրան 3։7)։ Քանի որ իմամներն Ղուրանի միակ լիազորված մեկնաբաններն են, նրանց է, ում պարտադիր է դիմել երկիմաստ հատվածների դեպքում։ Այս գործառույթն իրականացնելիս իմամներն շատ հատվածներ մեկնաբանել են, որպես իմամաթին և նրա դերին վերաբերող։ Եվ իրոք, հաղորդվում է, որ Ալին ասել է, որ Ղուրանի մեկ քառորդն Իմամների մասին է։ Ղուրանի այս կերպ մեկնաբանված հատվածների շարքում են հետևյալները՝
Ղուրանում կան շատ այն հատվածներ, որոնք նմանապես են մեկնաբանվում, բայց վերը նշվածները բավարավ են Ղուրանի շիական մեկնաբանության մասիկ կարծիք կազմելու համար։