Անձնական տվյալներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Շվեյցարիա և Ալբանիա | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 18, 1992[1][2] (32 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Ցյուրիխ, Շվեյցարիա | |||||||||||
Հասակ | 179 սանտիմետր | |||||||||||
Քաշ | 68 կիլոգրամ | |||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | Շաֆհաուզեն | |||||||||||
Համար | 13 | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Իմրան Բունյակու (ալբ․՝ Imran Bunjaku, հոկտեմբերի 18, 1992[1][2], Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարացի ֆուտբոլիստ, ով խաղում է կիսապաշտպանի դիրքում։ Ներկայում հանդես է գալիս շվեյցարական Չելենջ լիգայի «Շաֆհաուզեն» ակումբում։
Իմրան Բունյակուն ծնվել է 1992 թվականի հոկտեմբերի 18-ին Ցյուրիխում (Շվեյցարիա), Կոսովոյից եկած ալբանացիների ընտանիքում։
Իր ֆուտբոլային կարիերան Իմրան Բունյակուն սկսել է Ցյուրիխի «Գրասհոփեր» ակումբում։ 2010 թվականից խաղացել է ակումբի երկրորդական կազմում։ «Գրասհոփերն» ընդգրկված էր Շվեյցարիայի Առաջին լիգայում, որն այն ժամանակ երրորդն էր Շվեյցարիայի ֆուտբոլային լիգաների համակարգում։ Ակումբի հիմնական կազմում Իմրան Բունյակուն առաջին անգամ խաղացել է 2013 թվականի սեպտեմբերի 25-ին. նա մասնակցել է «Լյուցերն» ակումբի դեմ խաղին՝ հանդիպման ավելացված ժամանակի երկրորդ րոպեին փոխարինելով կիսապաշտպան Վերոլյուբ Սալատիչին[3]։ Շվեյցարիայի առաջնության 2013/14 մրցաշրջանում Իմրան Բունյակուն «Գրասհոփեր» ակումբի կազմում խաղադաշտ է դուրս եկել ընդհանուր առմամբ հինգ անգամ։ Մեծ մասամբ նա փոխարինման է դուրս եկել հանդիպումների վերջում, սակայն բացառություն է եղել հինգերորդ խաղը, որի ժամանակ Իմրան Բունյակուն առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել թիմի հիմնական կազմում. դա եղել է 2014 թվականի մայիսի 18-ին, երբ ցյուրիխյան ակումբը խաղում էր «Սիոն» ակումբի դեմ։ Սակայն հանդիպման 60-րդ րոպեին նրան փոխարինել է այլ ֆուտբոլիստ[4]։
2015 թվականի փետրվարին Իմրան Բունյակուն տեղափոխվել է շվեյցարական «Շաֆհաուզեն» ակումբ, որ հանդես էր գալիս Չելենջ լիգայում։ 2014/15 մրցաշրջանի մնացած մասում նա ընդգրկված է եղել նոր ակումբի հիմնական կազմում։ 2015 թվականի հոկտեմբերի 18-ին կիսապաշտպանն ստացել է ծնկի լուրջ վնասվածք, ինչի պատճառով երկար ժամանակ չի մասնակցել խաղերի[5]։
Իմրան Բունյակուն 2011-2014 թվականներին խաղացել է Ալբանիայի երիտասարդական հավաքականում, որի կազմում մասնակցել է 2013 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության նախընտրական փուլի 5 խաղի։ Երիտասարդական հավաքականի կազմում նա մասնակցել է 2015 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության նախընտրական փուլի հինգ խաղի։
Կոսովոյի հավաքականի կազմում Իմրան Բունյակուն մասնակցել է երկու խաղի՝ Օմանի և Հասարակածային Գվինեայի հավաքականների դեմ։ Երկու խաղերն էլ եղել են ընկերական հանդիպումներ և անցկացվել են Պրիշտինայում։ Օմանի հավաքականի դեմ խաղի 84-րդ րոպեին Իմրան Բունյակուն տուգանայինից գնդակն ուղարկել է հակառակորդի դարպասը։ Դա եղել է այդ հանդիպման միակ գոլը և հաղթանակ է բերել Կոսովոյի հավաքականին[6]։
Ընդհանուր՝ 2 խաղ/1 գոլ (national-football-teams.com)
|