![]() | |
![]() | |
Երկիր | ![]() |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան և գրադարան |
Հիմնվել է | մայիսի 17, 1980 |
Տեղադրություն | Կենտրոնական Ջակարտա |
Հասցե | Jl. Medan Merdeka Sel. No.11, Gambir, Kecamatan Gambir, Kota Jakarta Pusat, Daerah Khusus Ibukota Jakarta 10110 |
Այլ տվյալներ | |
Կայք | perpusnas.go.id(ինդ.)(անգլ.) |
Ինդոնեզիայի ազգային գրադարան (ինդոն.՝ Perpustakaan Nasional Republik Indonesia), ազգային գրադարան, որը հիմնադրվել է 1980 թվականին և գտնվում է Ջակարտայում, (Ինդոնեզիա)։ Գրադարանում պահվում է Ինդոնեզիայում տպագրված յուրաքանչյուր հրատարակության պարտադիր օրինակը[1]։
2017 թվականի դրությամբ գրադարանում կա մոտ 4 միլիոն հատոր[2]։
Ազգային գրադարան ստեղծելու ծրագիրն առաջարկվել է 1970-ական թվականների վերջին Մաստինի Հարդյոպրակոսոյի (ինդոն.՝ Mastini Hardjoprakoso)՝ ազգային թանգարանի աշխատակցուհու կողմից։ Ծրագիրը հաստատվել է ազգային զարգացման պլանավորման նախարարության (BAPPENAS) կողմից, իսկ 1978 թվականին ստացել է կրթության և մշակույթի նոր նախարարի աջակցությունը[3]։ Ծրագիրն արժանացել է նաև նախագահ Սուհարտոյի կնոջ՝ Սիթի Հարթինայի հավանությանը, որը հովանավորել է նոր շենքի կառուցումը։ Արդյունքում ծրագիրը հաստատվել է 1980 թվականին, իսկ 1988 թվականին բացվել է գրադարանի նոր շենքը[4]։
Ազգային գրադարանը ստեղծվել է չորս գրադարանների միավորմամբ[3]․
Առավել արժեքավոր է եղել Ազգային թանգարանի գրադարանը, որն ի սկզբանե ստեղծվել է 1778 թվականին՝ որպես Բատավի արվեստների և գիտությունների միության գրադարան[5] և 1962 թվականին հասարակական լուծարմամբ փոխանցվել է Ազգային թանգարանին[4]։ 1846 թվականին այն ունեցել է 1115 հատոր, 1860-3400 թվականներին և 1920-ին՝ մոտ 100 հազար[5], իսկ միավորման պահին հավաքվել է ավելի քան 400 հազար հատոր, այդ թվում՝ լուսավորության դարաշրջանի որոշ հրատարակություններ[3]։
Ինդոնեզիայի ազգային գրադարանի վարչակազմը, ցուցասրահը և համաժողովների կենտրոնը տեղակայվել են 1860 թվականի պատմական շենքում, իսկ պահոցը, ընթերցասրահը և ծառայողական շինությունները՝ ժամանակակից շենքում[3]։ 2001 թվականի դրությամբ հրատարակությունների մեծ մասը կազմել է հումանիտար գիտությունների վերաբերյալ գրականությունը[4]։
2017 թվականին բացվել է նոր, 24 հարկանի շենք, որը համարվում է աշխարհի ամենաբարձր գրադարանը[6]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդոնեզիայի ազգային գրադարան» հոդվածին։ |
|