Ինժեներական էթիկա, կիրառական էթիկայի ճյուղ և բարոյական նորմերի համակարգ, որոնք գործնականում կիրառվում են ճարտարագիտության մեջ։ Ոլորտը սահմանում է ինժեներների պարտավորությունները հաճախորդների և մասնագիտության նկատմամբ։ Որպես ակադեմիական առարկա, այն սերտորեն կապված է այնպիսի առարկաների հետ, ինչպիսիք են գիտության փիլիսոփայությունը, ճարտարագիտության փիլիսոփայությունը և տեխնոլոգիայի էթիկան։
Ինժեներները, իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս, պետք է առաջին հերթին դնեն քաղաքացիների անվտանգությունը, առողջությունը և բարեկեցությունը[2]։
”
“
Ինժեները որպես առաջնահերթ խնդիր պետք է համարի քաղաքացիների բարեկեցությունն ապահովելը[3]։
”
Պրոֆեսիոնալ ինժեներների էթիկայի կանոնագիրքը հատուկ առաջնահերթություն է տալիս ինժեների հարաբերություններին քաղաքացիների, հաճախորդների և գործատուների հետ։
Շատ ինժեներական մասնագիտական ընկերություններ ունեն էթիկայի կանոններ, որը թվագրվում է քսաներորդ դարի սկզբի տասնամյակին[4]։ Դրանք շատ կամ քիչ չափով ներառված են մի քանի իրավասությունների կառավարող օրենքներում։ Չնայած այս ընդհանուր սկզբունքների դրույթները տրված են որպես ուղեցույց, ինժեներները դեռ օգտագործում են ողջախոհությունը, որպեսզի մեկնաբանեն, թե ինչպես կկիրառվի տվյալ օրենսգիրքը որոշակի իրավիճակներում։
Էթիկայի կանոնների ընդհանուր սկզբունքները հիմնականում նման են ինժեներական համայնքներում և ընդունված են ամբողջ աշխարհում[5], ընդ որում հատուկ ուղեցույցներն ավելի են ընդլայնում օրենսգիրքը[6]։ Հետևյալ օրինակը Ամերիկյան քաղաքացիական ինժեներների միությունից է[7].
Ինժեներները առաջին հերթին պետք է դնեն քաղաքացիների անվտանգությունը, առողջությունը և բարեկեցությունը և իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս պետք է հավատարիմ մնան իրենց սկզբունքներին։
Ինժեներները պետք է ծառայություններ մատուցեն միայն իրենց իրավասության շրջանակում։
Ինժեներները պետք է հրապարակային հայտարարություններ անեն միայն օբյեկտիվ և ճշմարտացի ձևով։
Ինժեներները յուրաքանչյուր գործատուի կամ հաճախորդի մասնագիտական հարցերում պետք է գործի որպես վստահելի գործընկեր և պետք է խուսափի շահերի բախումից։
Ինժեներները պետք է իրենց մասնագիտական համբավը ձեռք բերեն իրենց մատուցած ծառայությունների հիման վրա և չպետք է անարդար մրցակցեն ուրիշ ինժեներների հետ։
Ինժեներները պետք է գործեն այնպես, որ պահպանեն և բարձրացնեն ինժեներական մասնագիտության պատիվը, արժանապատվությունը և պետք է բացառեն կաշառակերությունը, խարդախությունը և կոռուպցիան։
Ինժեներները պետք է շարունակեն իրենց մասնագիտական ձեռբերումները կարիերայի ընթացքում և պետք է մասնագիտական զարգացման հնարավորություններ ընձեռեն իրենց հսկողության տակ գտնվող ինժեներներին[7]։
↑PEO. Professional Engineers Ontario Code of Ethics. Section 77.2.i of the Ontario Regulation 941. Retrieved: 2006-10-19.
↑Layton, Edwin (1986), The Revolt of the Engineers: Social Responsibility and the American Engineering Profession, Baltimore, Maryland, USA: The Johns Hopkins University Press, ISBN0-8018-3287-X
↑ 7,07,1American Society of Civil Engineers (2010) [1914]. Code of Ethics. Reston, Virginia, USA: ASCE Press. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին.
Petroski, Henry (1985). To Engineer is Human: the Role of Failure in Successful Design. St Martins Press. ISBN0-312-80680-9.
National Society of Professional Engineers (2007) [1964]. Code of Ethics(PDF). Alexandria, Virginia, USA: NSPE. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2008 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 20-ին.