Ինիյա Տրինկունիենե լիտ.՝ Inija Trinkūnienė | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Կելմե, Šiauliai Oblast, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Լիտվա |
Կրոն | Ռոմուվա |
Կրթություն | Վիլնյուսի համալսարան |
Մասնագիտություն | հոգեբան, ազգագրագետ, բանահավաք, երաժիշտ, սոցիոլոգ, կրոնական առաջնորդ, քահանա և priestess |
Ամուսին | Jonas Trinkūnas? |
Inija Trinkūnienė Վիքիպահեստում |
Ինիյա Տրինկունիենե (լիտ.՝ Inija Trinkūnienė, հոկտեմբերի 25, 1951, Կելմե, Šiauliai Oblast, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվիացի ազգաբան, սոցիոլոգ, հոգեբան, բանահավաք։ 2014 թվականից լիտվիական նեո-հեթանոսական «Ռոմուվա» համայնքի առաջնորդ[1]։ Համայնքի հիմնադիր` Յոնաս Տրինկունասի կինն է։
1969 թվականին ավարտել է Կելմեի միջնակարգ դպրոցը, իսկ 1974 թվականին՝ Վիլնյուսի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը` «Հեգեբանություն» մասնագիտությամբ։ Լիտվայի մշակութային հետազոտությունների ինստիտուտում աշխատել է որպես սոցիոլոգ։ 1990 թվականին ամուսնու` Յոնաս Տրինկունասի հետ («Ռոմուվա» կրոնական հեթանոսական համայնքի ղեկավարը` 1988-2014-ական թվականներին) հիմնել են ազգային երգի լիտվիական անսամբլը և «Kūlgrinda» երգչախումբը[2]։ Դաստիարակել է չորս երեխաների` Ռիմգայլե, Վետրա,. Ուգնե, Ինդրե[2]։
Իր գիտական կարիերայի ամբողջ ընթացքում Տրինկունիենեն զբաղվել է` հետազոտություններով` ազգային մշակույթի տարածման ասպարեզում։ Հրատարակել է ավելի քան 60 գիտական հոդված, մասնակցել է տարբեր գիտական կոնֆերանսների Լիտվայում և արտասահմանում։ 2004-2013- ական թվականներին Լիտվայի Հանրապետության Սեյմին կից` Ազգային մշակույթի պաշտպանության խորհրդի անդամ է[2]։ Ամուսնու մահից հետո գլխավորել է «Ռոմուվա» համայնքը, ինչպես նաև դարձել է Էթնիկ կրոնների եվրոպական կոնգրեսի նախագահը[3]։ 2016 թվականից բացառապես զբաղվում է համայնքի աշխատանքներով[4]։