Տեսակ | original video animation? |
---|---|
Ժանր | դրամա ժանրի անիմե կամ մանգա և դրամա |
Թեմա | կատու |
Ռեժիսոր | Մակոտո Շինկայ |
Սցենարիստ | Մակոտո Շինկայ |
Երաժշտություն | Տենմոն |
Երկիր | ![]() |
Լեզու | ճապոներեն |
Տևողություն | 5 րոպե |
Թվական | 1999 և հոկտեմբերի 1, 1999[1] |
kanoneko.com |
Ինքը և իր կատուն (ճապ.՝ 彼女と彼女の猫), Մակոտո Շինկայյի հինգ րոպեանոց OVA-ն։ «Իր աշխատանքում Մակոտո Շինկայը փորձել է թրթռուն ջերմությունը, մոտավոր շոշափվող լինելիության միայնությունը, նուրբ զգացմունքները վերափոխել պատկերների և ձայնի»[2]։ Չորս սերիայից բաղկացած «Ամեն ինչ փոխվում է» խորագրով անիմե շարքը եթեր է հեռարձակվել 2016 թվականի մարտին, Ultra Super Anime Time-ի կազմում և OVA-յի ռիմեյքն է։ Հեռուստասերիալի մանգա-վերամշակման հեղինակը Ցուբասա Յամագուչին է։ Դրա մասին հայտարարվել է «Afternoon» ամսագրի էջերում, այն թողարկվել է 2016 թվականի փետրվարից մինչև մայիս։
Մակոտո Շինկայն իր առաջին ֆիլմը ամբողջությամբ նկարել է տնային համակարգչով, Adobe Photoshop ծրագրով և ինքն էլ հնչյունավորել է կատվի դերը։ Նկարել է ձեռքով` օգտագործելով համակարգչային եռաչափ գրաֆիկա[2]։ Ֆիլմի երաժշտությունը գրել է նրա ընկեր Թեմոնը։ Գրեթե ամբողջ անիմեում կանացի արտահայտությունները փոխարինվում են գրություններով, հնչունավորում արված է ընդամենը երկու ակնարկի դեպքում։
Գործողությունները տեղի են ունենում ամբողջ տարվա ընթացքում։ Անձրևոտ մի օրը Նա փողոցում գտնում է Տյոբի անունով մի կատվի և բերում տուն։ Տյոբին սիրահարվում է իր տիրուհուն` նրա բարության ու գեղեցկության պատճառով։ Ամռանը Տոբին ընկերուհի է գտնում` Միմին։ Սա պատմություն է կատվի և իր տիրուհու հարաբերությունների մասին` կենդանու տեսանկյունից։
Տյոբի
Միմի
Նա
Աղջիկ
Սև կատու
Սկզբնապես ֆիլմը թողարկվում էր CD ձևաչափով, որն ընդգրկում էր սաունդթրեքը։ Այնուհետև CD ձևաչափից անցում է կատարվել DVD ձևաչափի` որպես հեղինակի առաջին ստեղծագործություն հաջորդած` «Հեռավոր աստղի ձայնը» ֆիլմից առաջ։
|