Իշայա Բաքո | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր | Կադունա, Նիգերիա |
Կրթություն | Covenant University? և London Film School? |
Քաղաքացիություն | Նիգերիա |
Մասնագիտացում | սցենարիստ և կինոռեժիսոր |
IMDb | ID ID 4060714 |
Իշայա Բաքո (անգլ.՝ Ishaya Bako, դեկտեմբերի 30, 1986, Կադունա, Նիգերիա), նիգերիացի կինոռեժիսոր և սցենարիստ[1]։
Ծնվել է 1986 թվականի դեկտեմբերի 30-ին, նիգերիական Կադունա քաղաքում, որը լքել է երիտասարդ տարիքում՝ Լոնդոնի կինոդպրոցում սովորելու նպատակով։ Ներկայումս ապրում է Աբուջայում՝ Նիգերիայի դաշնային մայրաքաղաքային շրջանում[2]։
Դեռևս Լոնդոնի կինոդպրոցում սովորելու տարիներին Բաքոն ըստ իր իսկ գրած սցենարի նկարահանել է «Հյուսքեր՝ ճաղատ գլխին» («Braids on a Bald Head») վավերագրական կինոնկարը, որը աֆրիկյան կինոակադեմիայի 8-րդ մրցանակաբաշխությունում նվաճել է լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար սահմանված մրցանակը։ Այդ ժամանակից ի վեր նա համարվում է իր սերնդի նորահայտ, արտահայտիչ ձայնը, անդամագրվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի նախաձեռնությամբ մի խումբ ընտրյալ ձեռներեց երիտասարդներով կազմավորված Global Shapers խմբակին[3]։
Բաքոյի Fuelling Poverty վավերագրական կինոնկարում տեքստը կարդում է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր աֆրիկացի նշանավոր գրող Վոլե Շոյինկան։ Նրա հեղինակած ֆիլմերից The Royal Hibiscus Hotel-ը ցուցադրվել է Տորոնտոյի 2017 թվականի միջազգային կինոփառատոնում[4]։
Իշայա Բաքոն «Առյուծասիրտը» (Lionheart (2018) գեղարվեստական կինոնկարի սցենարիստներից է[5]։
|