Գյուղ | ||
---|---|---|
Իշխու | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Բասենի գավառակ | |
Այլ անվանումներ | Իլխվա, Իշխ, Իշխան, Իշխի, Իշխս. Իշկի | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Իշխու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում[1]։ Գտնվում է Հասանկալա քաղաքից 26 կմ հարավ-արևելք, Արաքսի օժանդակ Իշ գետակի ձախ կողմում` ձորամիջում։
Բնակչությունը կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
XX դարի սկզբին ուներ 150 տուն բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, հողագործություն և արհեստներն էր։
Իշխուի շրջակայքում եկեղեցու և տների ավերակներ[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 377)։ |