Իոանե Պետրիցի

Իոանե Պետրիցի
Դիմանկար
Ծնվել է11-րդ դար
ԾննդավայրՄեսխեթ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան
Մահացել է12-րդ դար
ՔաղաքացիությունՎրաստան
Մասնագիտությունփիլիսոփա և թարգմանիչ

Իոանե Պետրիցի (վրաց.՝ იოანე პეტრიწი), XI—XII դարերի վրացի փիլիսոփա։ Հայտնի է Պրոկլի երկերի թարգմանությամբ ու դրանց ընդարձակ մեկնություններով։ Ավելի ուշ շրջանի աղբյուրներում հիշատակվում է նաև Իոանե Չիմչիմելի (იოანე ჭიმჭიმელი) անվամբ։

Իոանե Պետրիցիի կյանքի վերաբերյալ հստակ տվյալներ չկան։ Որոշ տեղեկություններ են պահպանվել իր երկերում, իսկ որոշ մանրամասներ էլ հաղորդվում են XVIII դարի վրացական աղբյուրներում։ Ամենայն հավանականությամբ, նա սերում էր Սամցխեում բնակված ազնվականական տոհմից, փիլիսոփայություն է ուսումնասիրել Կոստանդնուպոլսում՝ Յոհան Իտալիուսի ու Միխայիլ Պսելուսի մոտ։ Իտալիուսի բանադրվելուց հետո, Իոանե Պետրիցին, ինչպես ենթադրվում է, հեռացել է ներկայիս Բուլղարիայի տարածքում գտնվող վրացական Պետրիցոնի վանք (ներկայում՝ Բրաչկովի վանք)։ Կյանքի վերջին տարիներին տեղի հոգևորականների հետ ունեցած վեճի պատճառով վերադարձել է հայրենիք, որտեղ վայելել է Դավիթ Շինարար թագավորի հովանավորությունն ու մասնակցել Գելաթի ակադեմիայի գործունեությանը, որն այն ժամանակ եղել է Վրաստանում նեոպլատոնական փիլիսոփայության կենտրոն։

Իոանե Պետրիցիի փիլիսոփայական հայացքները ձևավորվել են Պրոկլի ազդեցությամբ, ում գաղափարները նա փորձել է համատեղել քրիստոնեական աշխարհընկալման հետ։ Որոշ ուսումնասիրողներ նրա հայացքներում առանձնացնում են պանթեիզմին բնորոշ գծեր։ Իոանե Պետրիցին վրացերեն է թարգմանել ու մեկնաբանել ոչ միայն Պրոկլի, այլև Արիստոտելի, Հովսեփոս Փլավիոսի երկերից, հատվածներ Աստվածաշնչից, վարքագրություններ և այլն։ Նրա ինքնուրույն ստեղծագործություններից առավել կարևոր են Պրոկլի երկերի մեկնությունները, թեև նա գրել է նաև չափածո ստեղծագործություններ ու հիմներ։ Իոանե Պետրիցին մեծ ազդեցություն է թողել վրացական փիլիսոփայության ու բանահյուսության հետագա զարգացման ու մասնավորապես Շոթա Ռուսթավելու ստեղծագործության վրա։

Հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Рассмотрение платоновской философии и Прокла Диадоха. Пер. и исследование И. Д. Панцхава. — Тб., 1942.
  • Рассмотрение платоновской философии и Прокла Диадоха. — М., 1984. («Философское наследие»)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Панцхава И. Д. Петрици. — М.: Мысль, 1982. — 128 с. («Мыслители прошлого»).
  • Апостолов М., Шипочлиева В., Манойлова О. Иоанн Петриций и болгаро-грузинские медицинские связи // ИАН ГССР. Сер. истории, археологии, этнографии и истории искусства. — 1984. — № 2. — С. 123—128.
  • Тевзадзе Г. В. Учение Аристотеля о времени и его рецепция в философии И. Петрици // ТГбГУ. — 1984. — Т. 249. — С. 405—422.
  • Гвахария В. Пифагорова «гармония сфер» в интерпретации Иоанна Петрици и вопросы структуры древнегрузинской музыки // Кавказ и Средиземноморье. — Тбилиси: изд-во Тбилисского университета, 1980. — с. 225—239.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]