Իոլանդա Մոնտես

Իոլանդա Մոնտես
Tongolele
Ծնվել էհունվարի 3, 1932(1932-01-03)[1] (92 տարեկան)
ԾննդավայրՍպոքան, Վաշինգտոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունexotic dancer, դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և էկրանի աստղ

Իոլանադա Իվոն Մոնտես Ֆարրինգտոն (հունվարի 3, 1932(1932-01-03)[1], Սպոքան, Վաշինգտոն, ԱՄՆ[2], ավելի հայտնի է Տոնգոլելե (Tongolele) բեմական կեղծանունով), Ամերիկայում ծնված մեքսիկացի դերասանուհի, պարուհի։ Համարվում է ամերիկյան ամենահայտնի պարուհիներից մեկը։ Համարվում է նաև գրող և նկարչուհի։ Երեք անգամ կազմակերպվել է նրա աշխատանքների ցուցահանդեսը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոլանդա Մոնտեսը ծնվել է 1932 թվականի հունվարի 3-ին Սպոկանում (Վաշինգտոն նահանգ)։ Հայրը՝ Էլմեր Սվեն Մոնտեսը, եղել է իսպանացի, մայրը՝ Էդնա Փերլ Ֆարինգտոնը, շվեդուհի։ Մանկուց նա հրապուրվել է պարերով։ Որպես բալերինա հանդես է եկել Սան Ֆրանցիսկոյում։ 1947 թվականին տեղափոխվել է Մեքսիկա, որտեղ աշխատանքի է անցել Տիվոլի կաբարեում՝ որպես պարուհի և մեծ հաջողությամբ կատարել իր աշխատանքը։ Նույն թվականին հանդես է եկել իր բեմական կեղծանունով՝ Տոնգոլելե։ Պարուհու կարիերան հսկայական հաջողություն է բերել նրան և գրավել կինոգործիչների ուշադրությունը։ 1947 թվականին Իոլանդա Մոնտեսը իր դեբյուտն է կատարել «Գիշերային սեր» ֆիլմում և դրանից հետո նկարահանվել է 28 ֆիլմերում և հեռուստասերիալներում։ 2001 թվականին նկարահանվել է «Դե Ռուբի» կաբարեի տիրուհի Իոլանդայի դերում մեքսիկական «Կրքեր ըստ Սալոմեի» հեռուստասերիալում, որը դերասանուհուն հռչակ է բերել աշխարհի շատ երկրներում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականին Իոլանդա Մոնտեսն ամուսնացել է կուբացի Խոակին Գոնսալեսի հետ, ում հետ նա հանդիպել է 1940-ականների վերջից, իսկ 1950 թվականին իր ապագա ամուսնուն պարգևել է երկվորյակ եղբայրների՝ Ռուբենին և Ռիկարդոյին.[3]։ Համատեղ կյանքը շարունակվել է մինչև Գոնսալեսի մահը՝ 1996 թվականի դեկտեմբերի 22-ը։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Televisa հեռուստաընկերության հեռուստասերիալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1983 - Կրքոտ Իզաբելլա,
  • 2001-02 - Կրքեր ըստ Սալոմեի - Իոլանդա։

Մեքսիկական կինոմատոգրաֆիայի ոսկե դարը

  • 1947 - Գիշերային սեր,
  • 1948 - Նրանք սպանեցին Տոնգոլելեին - Իոլանդա,
  • 1951 - Սպանեք ինձ, քանի որ ես մեռնելու եմ,
  • 1953 - Եվ ահա ձրիակերները- բալերինա,
  • 1958 – Միշտ երաժշտություն։

Հետագա տարիների ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1967 - Հովազ կանայք- Տոնգոլելե,
  • 1971 - Մարդ-օձեր (ԱՄՆ-ի հետ համատեղ) - Կալեա։

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2006 - ACE
  • 2010 - Lunan del Auditorio
  • 2011 - Premio al Merito Cultural
  • 2014 - Medalla Agustin Lara

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Su, Margo; Leduc, Renato (1989) Alta Frivolidad (High Frivolity), México, ed. Cal y Arena, 9789684931879
  • García Hernández, Arturo (1998) No han matado a "Tongolele" (They have not killed "Tongolele"), México, ed. La Jornada Ediciones, 9789686719383
  • Agrasánchez Jr., Rogelio (2001) Bellezas del Cine Mexicano (Beauties of the Mexican Cinema), México, ed. Archivo fílmico Agrasánchez, 968-5077-11-8

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «'Tahitians' for Latins». Life. 1953 թ․ մարտի 30. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
  3. «Llega Tongolele a 78 años como la bailarina más famosa de América».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոլանդա Մոնտես» հոդվածին։