|
---|
Անձնական տվյալներ |
---|
Ազգությունը |
Խորվաթ |
---|
Քաղաքացիությունը |
Խորվաթիա |
---|
Ծննդյան ամսաթիվ |
մարտի 2, 1996(1996-03-02)[1][2] (28 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Սպլիտ, Խորվաթիա |
---|
Հասակ |
179 սմ |
---|
Քաշ |
71 կիլոգրամ |
---|
Դիրք |
կիսապաշտպան |
---|
Ակումբային տեղեկություններ |
---|
Ներկա ակումբ |
Հայդուկ (Սպլիտ) |
---|
Համար |
30 |
---|
Պատանեկան կարիերա |
---|
2004—2007
|
Պրիմորաց (Ստոբրեչ)
|
2007—2009
|
Օմլադինաց (Վրանիչ)
|
2010—2012
|
Հայդուկ (Սպլիտ)
|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
|
Ազգային հավաքական |
---|
|
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Իոսիպ Բաշիչ (խորվ.՝ Josip Bašić մարտի 2, 1996(1996-03-02)[1][2], Սպլիտ, Խորվաթիա), խորվաթ ֆուտբոլիստ, Սպլիտի Հայդուկ ակումբի կիսապաշտպան։
Մանկության տարիներին խաղացել է Ստոբրեչի Պրիմորաց և Վրանիչի Օմլադինաց ակումբներում։ Սպլիտի Հայդուկ ակադեմիա ընդունվել է 2010 թվականին։ 17 տարեկանից ցածր խաղացողների երիտասարդական թիմի կազմում նա խաղում էր աջ թևում, ընդգրկվելով այնտեղ 15 տարեկան հասակում։ Նա ընդգրկվել է ակումբի 19 տարեկանների կազմում, խաղալով որպես պաշտպան և կիսապաշտպան։ 2012 թվականի սեպտեմբերի 29-ին իր նորամուտը կատարեց թիմի հիմնական կազմում, ընդդեմ Զագրեբի Դինամո ակումբի, փոխարինման դուրս գալով 57-րդ րոպեին` Մարկո Բենցունայի հետ[3][4][5]։ Իոսիպը դարձավ ակումբի ամենաերիտասարդ խաղացողը 16 տարեկանում 6 ամսականում և 27 օրականում[6]։
Խորվաթիայի 17 տարեկանների երիտասարդական հավաքականում Բաշիչը խաղացել է 16 խաղ և խփել 6 գոլ։ Սլովակիայի 2013 թվականի Եվրոպայի առաջնության ազգային հավաքականի ավագը խաղացել է բոլոր երեք հանդիպումներում[7], բայց լրացուցիչ ցուցանիշների համար խորվաթական թիմը 5 միավորի պատճառով չի անցել հաջորդ փուլ։