Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Իռլանդական ֆլեյտա | |
---|---|
Չարլզ Նիքոլսոնը՝ իռլանդական ֆլեյտան ձեռքին | |
Որակավորում | իռլանդական ֆլեյտա և լայնակի ֆլեյտա |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 421.121.12 |
Իռլանդական ֆլեյտան (անգլ.՝ irish flute) համերգային ֆլեյտային շատ նմանվող գործիք է, որը պատրաստվում է փայտից։ Այն օգտագործվում է իռլանդական և շոտլանդական ազգային երաժշտություններում և անվանվում է նաև շոտլանդական ֆլեյտա։
Իռլանդական ֆլեյտան պատրաստվում է փայտից։ Խողովակի վրայի անցքերը ավելի լայն են, որը և թույլ է տալիս նվագել ավելի արագ (ազգային երաժշտական տարր) և կատարել նոտաների գլիսսանդոներ։ Անցքերի լայնությունը բարձրացնում է նաև գործիքի ձայնի ուժգնությունը։ Սկզբնական շրջանում իռլանդական ֆլեյտան համարյա չէր տարբերվում համերգային ֆլեյտայից բայց այս վերջինը կատարվեց տարբեր փոփոխություների՝ հիմնականում 19-րդ դարում և երկու գործիքները հեռվացան իրարից։ Շատ ֆլեյտահարներ նվագում են նաև իռլանդական ֆլեյտա։ Այս գործիքի առաջին վիրտուոզ կատարողներից էր իռլանդացի Չարլզ Նիքոլսոնը։ Իռլանդական ֆլեյտան ունի ավելի հասարակ կառուցվածք ի տարբերություն համերգային ֆլեյտայի։ Այս գործիքը պատրաստվում է բարձրակարգ փայտերից՝ էբենոսափայտ և կոկոսափայտ։ Հանդիպում է նաև շիմշատը։