Իսաբել Սելա | |
![]() | |
Կուսակցություն՝ | Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | University of Deusto? և Վալյադոլիդի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և դպրոցի դասատու |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | մայիսի 23, 1949[1] (75 տարեկան) |
Ծննդավայր | Բիլբաո, Բասկերի երկիր, Իսպանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | իսպ.՝ María Isabel Celaá Diéguez |
Պարգևներ | |
Մարիա Իսաբել Սելա Դիեգես (իսպ.՝ María Isabel Celaá Diéguez, մայիսի 23, 1949[1], Բիլբաո, Բասկերի երկիր, Իսպանիա), իսպանացի պետական և քաղաքական գործիչ, Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցության անդամ։ 2018 թվականի հունիսի 7-ից Սանչեսի առաջին և երկրորդ կաբինետում աշխատանքի և սոցիալիական տնտեսության նախարար[2]։ 2018 թվականի հունիսի 7-ից մինչև 2020 թվականի հունվարի 13-ը Սանչեսի առաջին կաբինետում Իսպանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ։ 2009 թվականի մայիսի 9-ից մինչև 2012 թվականի դեկտեմբերի 14-ը Բասկերի Երկրի կառավարության կրթության, համալսարանների և հետազոտությունների խորհրդական։ 2008 թվականի մարտի 25-ից մինչև 2009 թվականի ապրիլի 3-ը Բասկերի Երկրի խորհրդարանի փոխխոսնակ։ 2019 թվականի մայիսի 21-ից մինչև 2020 թվականի փետրվարի 21-ը Ալավայից Իսպանիայի գլխավոր կորտեսների պատգամավոր։ 1998 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2009 թվականի մայիսի 12-ը և 2012 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2016 թվականի օգոստոսի 2-ը Բիսկայից եղել է Բասկյան խորհրդարանի պատգամավոր։
Ստացել է փիլիսոփայության և գրականության, անգլիական բանասիրության և իրավունքի բակալավրի աստիճան և բակալավրիատի պրոֆեսորի գիտական կոչում։
1987 թվականին դարձել է Բասկերի երկրի Խոսե Ռամոն Ռեկալդեի կառավարության կրթության, համալսարանների և հետազոտությունների հարցերով խորհրդականի աշխատակազմի առաջնորդ։ 1991 թվականից եղել է Բասկերի երկրի Ֆերնանդո Բուեսայի կառավարության կրթության, համալսարանների և հետազոտությունների հարցերով խորհրդականի տեղակալ։ 1995 թվականից եղել է Բասկերի երկրի Ռամոն Հաուրեգիի կառավարության արդարադատության, տնտեսության, աշխատանքի և սոցիալական ապահովության խորհրդական։ 1998 թվականից մինչև 2009 թվականը և 2012 թվականից մինչև 2016 թվականը Բիսկայի նահանգից եղել է բասկյան խորհրդարանի պատգամավոր։ 2008-2009 թվականներին եղել է բասկյան խորհրդարանի առաջին փոխխոսնակը։ 2009-2012 թվականներին Բասկերի երկրի Պաչի Լոպեսի կառավարությունում զբաղեցրել է կրթության, համալսարանների և հետազոտությունների հարցերով խորհրդականի պաշտոնը[3]։
2018 թվականի հունիսի 7-ին նշանակվել է կրթության և մասնագիտական պատրաստության նախարար և միաժամանակ Սանչեսի առաջին կաբինետում Իսպանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ։ 2020 թվականի հունվարի 13-ին Սանչեսի երկրորդ կաբինետում նշանակվել է կրթության և մասնագիտական պատրաստության նախարար։
2019 թվականի ապրիլի 28-ի խորհրդարանական ընտրություններում Ալավայի ընտրատարածքից ընտրվել է պատգամավորների կոնգրեսի պատգամավոր։ Վերընտրվել է 2019 թվականի նոյեմբերի 10-ի արտահերթ ընտրություններում[4]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսաբել Սելա» հոդվածին։ |