Իսիդա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մ.թ.ա. 14-րդ դար |
Ծննդավայր | Թեբե |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | Հին Եգիպտոս |
Մասնագիտություն | թագավորական կոնսորտ |
Ամուսին | Ամենհոտեպ III |
Ծնողներ | հայր՝ Ամենհոտեպ III, մայր՝ Տիյա |
![]() |
Իսիդա կամ Ասետ (անգլ.՝ Iset, մ.թ.ա. 14-րդ դար, Թեբե - անհայտ), եգիպտական արքայադուստր։
Հանդիսացել է հին եգիպտական փարավոն Ամենհոտեպ III-ի ու վերջինիս մեծ թագուհի Տիյայի դուստրերից մեկը։ Փարավոն Էխնաթոնի քույրն էր[1], որի մյուս եղբայրը թագաժատանգ Թութմոսն է եղել։ Թութանհամոնի հորաքույրն էր։
Անունն առաջացել է եգիպտական Իսիս աստվածուհու անունից։ Հնարավոր է, որ նա արքայական զույգի երկրորդ դուստրն է եղել Սիտամոնից հետո և իր հոր կառավարման 34-րդ տարում դարձել է վերջինիս կինը՝ երկրորդ սեդ փառատոնի շրջանակներում[2]։
Պատկերվել է Սոլեբի տաճարի վրա ծնողների ու քրոջ՝ Հենուտանեբի հետ, ինչպես նաև այժմ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում գտնվող սերդոլիկե ափսեի վրա՝ նույն քրոջ հետ ծնողների դիմաց կանգնած։ Գուրոբում հայտնաբերված մի տուփ և մի զույգ սուրմայի ամանները հավանաբար պատկանել են նրան[3]։
Հոր մահից հետո նրա մասին այլևս չի հիշատակվել։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսիդա (Ամենհոտեպ III-ի դուստր)» հոդվածին։ |
|