Իսիկավա Տոյոնոբու ճապ.՝ 石川豊信 | |
---|---|
Ծնվել է | 1711[1][2][3][…] |
Ծննդավայր | Տոկիո, Ճապոնիա[4] |
Վախճանվել է | հուլիսի 1, 1785[5] |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Մասնագիտություն | նկարիչ, ukiyo-e artist, գծանկարիչ, փորագրիչ, նկարազարդող և արվեստագետ |
Ուսուցիչ | Nishimura Shigenaga? |
Աշակերտներ | Ishikawa Sekishin? և Ishikawa Toyomasa? |
Զավակներ | Ishikawa Masamochi? |
Ishikawa Toyonobu Վիքիպահեստում |
Իսիկավա Տոյոնոբու (ճապ.՝ 石川 豊信, 1711[1][2][3][…], Տոկիո, Ճապոնիա[4] - հուլիսի 1, 1785[5]), ճապոնացի նկարիչ, ուկիյո-է վարպետ, Նիսիմուրա-Իսիկավա դպրոցի ներկայացուցիչ։
Իսիկավա Տոյոնոբուի կյանքի մասին պահպանվել են ոչ ստույգ տվյալներ։ Ենթադրվում է, որ նկարիչը ծնվել է սամուրայների ընտանիքում և սովորել է Նիսիմուրա Սիգենագայի մոտ։ Հաճախ նա ասոցացվում է Նիսիմուրա Մագասաբուրո (1730) և Նիսիմուրա Սիգենոբու (1730-1747) կեղծանուններով արվեստագետների հետ։ 1747 թվականից նա հայտնի է որես Իսիկավա Տոյոնոբու անունով։
1760-ական թվականների կեսերին Իսիկավա Տոյոնոբուն իր աներոջից ժառանգել է Էդոյի ծայրամասում գտնվող հյուրանոց և աստիճանաբար բոլորովին դադարել է գեղանկարչությամբ զբաղվելուց[6]
Լինելով Նիսիմուրա Սիգենագայի աշակերտը՝ Իսիկավա Տոյոնոբուն ստեղծել է բամզաթիվ միագույն «լաքապատ նկարներ» (ուրուսի-է)՝ արտացոլելով Օկումուրա Մասանոբուի ազդեցությունը։ Նրանց մեծ մասը եղել է յակուսյա-էի (դերասանների պատկերներ) և բիզինգի (գեղեցկուհիների պատկերներ) ժանրերում, ներառյալ կանգնած կուրտիզանուհիների պատկերներ։ Իսիկավա Տոյոնոբուի փորագրությունների սիրված սյուժեների թվում է եղել գեղեցկուհիների պատկերումը ազատ հագուստով, որը բացում էր նրանց մերկությունները։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսիկավա Տոյոնոբու» հոդվածին։ |
|