Իսլամը Լատվիայում, ըստ տարբեր աղբյուրների Լատվիայում ապրում են 12-50 հազար իսլամադավաններ (հիմնականում սուննիներ)[1]։ 2007 թվականին քաղաքում գրանցված էին 15 մուսուլմանական համայնքներ[2]։ Նշանակալից իսլամական կազմակերպություններ կան Ռիգայում։
Մուսուլմանների ներկայությունը ժամանակակից Լատվիայում առաջին անգամ նշվել է 1838 թվականին։ 1897 թվականին 1671 մարդ արդեն դավանում էր իսլամը։ Այնտեղ ապրող մուսուլմանները պատկանում էին թաթարներին կամ այլ թուրքալեզու ժողովուրդներին։ Նրանցից շատերը գտնվում էին այդ տարածաշրջանում ոչ իրենց կամքով, օրինակ, նրանց մեջ կային շատ օսմանյան ռազմագերիներ Ղրիմի և ռուս-թուրքական պատերազմից։ Ռուս-թուրքական պատերազմից հետո հարյուր թուրք ռազմագերիներ ուղարկվեցին Ցեսիս քաղաք, որտեղ նրանցից 30-ը զոհվեցին՝ կլիմայի կտրուկ փոփոխության պատճառով։
1902 թվականին մուսուլմանների համայնքը ձևավորվել և ճանաչվել է կառավարության կողմից։ Համայնքը ընտրել էր իր առաջնորդին՝ Իբրահին Դավիթին։ Իսլամ դավանողների մեծամասնությունը, որոնք բնակվում էին ժամանակակից Լատվիայի տարածքում, 20-րդ դարի սկզբում զորակոչվեցին ռուսական բանակ։ Ծառայությունը ավարտելուց հետո մեծամասնությունը մեկնեց Մոսկվա։ Շատ մուսուլմաններ, ովքեր մշտապես բնակվում էին ժամանակակից Լատվիայի տարածքում, ձերբակալվել էին առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այդ արվում էր իշխանությունների կողմից՝ անվտանգությայն նկատառումներով, քանի որ նրանց կարծիքով թուրքական ծագում ունեցող քաղաքացիները, կարող էին ներկայացնել սպառնալիք անտվանգությանը, քանի որ Օսմանյան կայսրությունը եղել է պատերազմում ՝ Ռուսաստանի առաջին հակառակորդը։