Իսլամը Հյուսիսային Մակեդոնիայում

Շարենա Դժամեյա մզկիթը Մակեդոնիայի Հանրապետության Տետովո քաղաքում։ Կառուցվել է 1458 թվականին

Իսլամը Մակեդոնիայի Հանրապետությունում (մակեդոներեն՝ Ислам во Македонија), Մակեդոնիայի Հանրապետության ավանդական կրոններից մեկը։ Մուսուլմանությունը Մակեդոնիայի տարածքում և ընդհանրապես՝ Բալկանյան թերակղզում տարածվել է 15-րդ դարում, այն բանից հետո, երբ օսմանյան թուրքերը 1453 թվականին գրավեցին Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը։

Այդ թվականից ի վեր թուրքական կառավարությունը կրոնահալած քաղաքականություն սկսեց իրականացնել ընդարձակ կայսրության քրիստոնեադավան ժողովուրդների, այդ թվում և հարավային սլավոն հանդիսացող մակեդոնացիների նկատմամբ։ Մակեդոնիայի Հանրապետության մուսուլմանները դավանում են հիմնականում իսլամի սուննի ուղղությունը, սակայն կան նաև շիայի կողմնակիցներ։

Ըստ 2002 թվականին Մակեդոնիայի Հանրապետությունում անցկացված մարդահամարի տվյալների՝ երկրի իսլամադավան բնակչության թիվը հասնում է մինչև 674 հազար մարդ։ Այն կազմում է ամբողջ երկրի բնակչության 33.3%-ը բնակչությունը։ Մակեդոնիայի հիմնական իսլամադավան ժողովուրդներն են ալբանացիները, թուրքերը, բոսնիացիները, գնչուները, ինչպես նաև մակեդոնացիները։ Մակեդոնիան Եվրոպա աշխարհամասի երկրների շարքում 4-րդն է՝ իսլամադավան բնակչության բարձր տոկոսով։ Այս ցուցանիշով նա զիջում է միայն Ալբանիային և Բոսնիա և Հերցոգովինիային, ինչպես նաև մասամբ ճանաչված Կոսովոյին։

Երկրում կան շուրջ 580 մուսուլմանական կրոնական կառույցներ։ Մայրաքաղաք Սկոպյեում ուղղափառ քրիստոնեական եկեղեցիների կողքին գործում են նաև մուսուլմանական համայնքներին պատկանող կրոնական միջնակարգ դպրոցներ և աստվածաբանական քոլեջ։

Իսլամադավան բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային պատկանելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակեդոնիայի Հանրապետության բնակչության 33 %-ը իսլամադավան է։ Մակեդոնիայի իսլամադավան բնակչության ամենամեծ խումբը ալբանացիներն են, որոնք կազմում են իսլամադավան ընդհանուր բնակչության 25 %-ը՝ ճնշող մեծամասնությունը։ Վերջիններս բնակվում են հիմնականում երկրի արևմտյան շրջաններում, մասնավորապես Տետովոյում և Գոստիվարում։

Թուրքերը, ովքեր կազմում են Մակեդոնիայի մուսուլման բնակչության շուրջ 4 %-ը, ցրված են ամբողջ երկրի տարածքով մեկ։ Թուրքաբնակ խոշոր քաղաքներ են համարվում Սկոպյե և Բիտոլա քաղաքնեը։ Թուրքերը բնակվում են նաև Մակեդոնիայի Հանրապետության մյուս խոշոր քաղաքներում։ Մակեդոնիայի բոսնիական և գնչուական համայնքները կենտրոնացած են հիմնականում մայրաքաղաքի ներսում։

Մակեդոնիայի Հանրապետության իսլամադավան էթնիկ խմբերի թվաքանակը 1981-2002 թվականներին
Էթնիկ խումբ Թվաքանակը 1981-ին Թվաքանակը 2002-ին
Ալբանացիներ 377,726[1] 509,083[2]
Թուրքեր 86,691[1] 77,959[2]
Գնչուներ 43,223[1] 53,879[2]
Մակեդոնացիներ 39,555[3][4] 2,553[5]
Բոսնիացիներ 17,018[2]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Օրտակովսկի, Վլադիմիր Տ․. Միջէթնիկական փոխհարաբերությունները և ազգային փոքրամասնությունները Մակեդոնիայի Հանրապետությունում (PDF). Vol. 2. էջեր 25–45. {{cite book}}: |journal= ignored (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Մակեդոնիայի Հանրապետության մարդահամարի տվյալներ, 2002, էջ 591» (PDF). Մակեդոնիայի ազգային վիճակագրական ծառայություն. 2002. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  3. Հուգ, Փուլթոն (2000). Who Are the Macedonians?. Մուսուլման մակեդոնացիները, Բալկանյան թերակղզու մուսուլմանացած ժողովուրդները. էջ 124.
  4. Pettifer, Ջեյմս (1999). Մակեդոնիայի առջև ծառացած նոր խնդիր՝ իսլամացում. Macmillan Press Ltd. էջ 115.
  5. Մակեդոնիայի նախկին հարավսլավական Հանրապետության վիճակագրական տարեգիրք, 2014, էջ 67, ստացված դեկտեմբերի 11, 2016