Սինգապուրի բնակչության մոտ 15%-ը մուսուլմաններ են։ Նրանց մեծ մասը մալայ-սունիներ են։ Բացի նրանցից երկրում կան հնդկական, պակիստանյան և չինական համայնքներ[1][2]։ Սինգապուրի մուսուլմանների 17 տոկոսն ունի հնդկական ծագում[3]։ Իսլամադավանների մեծամասնությունը հետևում են շաֆիական իրավական դպրոցին, մի քիչ ավելի պակաս են հանաֆիականները (պակիստանցիներ) և շիաները (իմամականներ, իսմայիլներ և այլն)։
1915 թվականին բրիտանական գաղութային իշխանություններն ստեղծել են Մուսուլմանական խորհրդատվական խորհուրդը, որին հանձնարարվել է գաղութային իշխանության խորհրդատվությունը իսլամական կրոնի և սովորույթների հետ կապված հարցերով։ 1963 թվականին Սինգապուրը դարձել է Մալայզիայի մի մասը, իսկ 2 տարի անց անջատվել նրանից և անկախացել։ Սինգապուրի ընդունած նոր Սահմանադրությունը երաշխավորում է կառավարության պատասխանատվությունը մալայզիացիների քաղաքական, կրթական, կրոնական, տնտեսական, սոցիալական և մշակութային պաշտպանությունը, աջակցումն ու զարգացումը։
1968 թվականին ուժի մեջ է մտել օրենք, որը սահմանել է Սինգապուրի Իսլամական կրոնական խորհրդի, Շարիաթի դատարանի, Մուսուլմանական ամուսնությունների գրանցումների բաժնի լիազորություններն ու իրավազորությունը։
Սինգապուրում կառուցվել է 69 մզկիթ։ Նրանք բոլորը, բացառությամբ Տեմենգգոնգ Դաենգ Իբրահիմի, գտնվում են Սինգապուրի Մաջլիս Ուգամա Իսլամի տնօրինության տակ։ 23 մզկիթ կառուցվել է մզկիթների շինարարության հիմնադրամի հաշվին։ Հիմնադրամի կողմից կառուցված վերջին մզկիթը՝ Մասջիդ ալ-Մավադդան, կառուցվել է 2009 թվականին։ 1974 թվականից ազանը հաղորդվում է միայն մզկիթների ներսում[4]։