2017 թվականին Իսլանդիայում 948 մուսուլման է եղել, որը կազմում է Իսլանդիայի ընդհանուր բնակչության մոտավորապես 0,3%-ը[1]։
Իսլանդիայի մուսուլմանների ասոցիացիան 2017 թվականին ունեցել է 542 անդամ։
Մուսուլմանների մեծ մասն ապրում է Ռեյկյավիկում կամ մայրաքաղաքի արվարձաններում, սակայն Դալվիկում քիչ թվով կոսովոցի մուսուլման փախստականներ կան[2]։
Իսլանդիայի մուսուլմանների ասոցիացիան (իսլ.՝ Félag múlima á Íslandi) հիմնադրվել է 1997 թվականին և ղեկավարվում է պաղեստինցի ներգաղթյալ Սալման Թամիմիի կողմից[3]։ Սալմանը նաև Ռեյկյավիկի մզկիթի իմամն է[4]։
2002 թվականից ասոցիացիան ունի իր սեփական ռեյկյավիկյան մզկիթը[2]։ Մզկիթում անցկացվում են ցերեկային և գիշերային ծառայություններ, որոնց մասնակցում է մոտ 30 մարդ՝ բաղկացած տեղացի իսլանդացիներից և տարբեր մայրցամաքների մուսուլմաններից։ Մզկիթը գտնվում է Ռեյկյավիկի Արմուլի թաղամասում գտնվող գրասենյակային շենքի 3-րդ հարկում։
2000 թվականին Մուսուլմանների ասոցիացիան դիմել է Ռեյկյավիկում ևս մեկ մզկիթի կառուցման համար[2]։ Սակայն քաղաքը չհաստատեց այդ ծրագիրը՝ հավատալով, որ մզկիթները կմրցեն միմյանց հետ։ Երկարատև գործընթացից հետո 2013 թվականի հուլիսի 6-ին շինթույլտվությունը տրվել է։
2019 թվականի համար Ռեյկյավիկում երկրորդ մզկիթի կառուցման նախագիծը դեռ մշակման փուլում է[4]։