Իսլամն Իսպանիայում

Տայֆաները մոտավորապես 1080 թվականին
Կորդովայի մեծ մզկիթը, որը ռեկոնկիստայից հետո վերածվել է եկեղեցու

Իսլամը եղել է միջնադարյան Իսպանիայի Ալ-Անդալուսի տարածքների հիմնական կրոններից մեկը։ Այդ տարածքները միջին դարերում ղեկավարել են արաբական էմիրները, նրանց բերբերյան դրածոները, ինչպես նաև տարբեր տեսակի, այդ թվում նաև՝ սակալիբյան ծագմամբ վարձկանները։ Արաբական Իսպանիայում իր ծաղկման ժամանակաշրջանում (9-10-րդ դարեր) եղել է գիտության և մշակույթի զարգացման բարձր մակարդակ։ Իսլամը դարձել էր այնքան հեղինակավոր, որ բազմաթիվ իբերոհռոմեացիներ դավանափոխվում և ընդունում էին իսլամը և նույնիսկ իրենց ռոմանական լեզվով գրելիս օգտագործում էին արաբական տառերը (այսպես կոչված մոսարաբերենը)։ Ֆեոդալական բաժանվածությունը (տայֆա), միջէթնիկ տարաձայնությունները, որոնք երբեմն վերածվում էին արաբների ու բերբերների միջև ռազմական ընդհարումների, իսլամական տարբեր շարժումների ու հոսանքների միջև գաղափարական տարաձայնությունները հանգեցրեցին Անդալուսի թուլացմանը, ինչից օգտվեցին հյուսիսի քրիստոնեական թագավորությունները, որպեսզի հետ նվաճեն թերակղզին (ռեկոնկիստա)։ Իսպանիայի հարավի վերջին իսլամադավան պետությունը Գրանադայի ամիրայությունն էր, որը դադարեց գոյություն ունենալ միայն 1492 թվականին։ Քրիստոնյաների կողմից հետ նվաճված հողերում մնում էր զգալի թվաքանակով մուսուլման բնակչություն։ Բազմաթիվ մուսուլմաններ պաշտոնապես ընդունեցին քրիստոնեություն։ Այդ գործընթացը, որպես կանոն, կատարվում էր բռնի պարտադրանքով։ Կաստիլիայում այդպիսի քրիստոնյաներին անվանում էին «մորիսկներ», այսինքն՝ «փոքր մավրեր», «մավրիկներ»։ Քրիստոնյա թագավորների կողմից նվաճման ժամանակ նրանց խոստացված հավասարությունը քրիստոնեության ընդունման պարագայում երկար չտևեց։ Շուտով սկսվեցին հետապնդումներ։ Շուրջ 100 տարի նրանց հիմնականում մեղադրում էին քրիստոնեական հավատքից հետ կանգնելու, ինչպես նաև բոլոր մահացու մեղքերի կատարման մեջ սկսած տնտեսական հաջողություններից մինչև ջրհորների թունավորում։ Մորիսկները մավրերի մնացորդների հետ միասին շուրջ 1600-ական թվականների սկսբներին երկրից արտաքսվեցին։

Մուսուլմանները Իսպանիայի ժամանակակից ժողովուրդների կյանքում, կենցաղում, մշակույթում, ավանդույթներում նշանակալի հետք են թողել։

20-րդ դարի վերջերից Մաղրիբի երկրներից, հատկապես՝ Մարոկկոյից Իսպանիա տեղափոխվեցին ավելի քան կես միլիոն մուսուլման։ Օրինական և անօրինական ճանապարհներով Իսպանիա մուտք գործած մուսուլմանի թվում քիչ չեն ակտիվ իսլամիստները։

Իսլամը մեր օրերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մզկիթ Մադրիդում, որը կառուցվել էէ 1992 թվականին

Ներկայում իսլամը ակտիվորեն տարածվում է Իսպանիայում Մարոկկոյից, Սիրիայից, Լիբանանից, Իրաքից, Լիբիայից, Աղֆանստանից, Բանգլադեշից, Հնդկաստանից, Պակիստանից և այլ երկրներից ժամանող փախստականների հոսքի միջոցով։ Իսպանիայում բնակվում են ավելի քան մեկ միլիոն մուսուլման, որոնց գերակշռող մասը հանդիսանում են փախստականներ կամ նրանց ժառանգներ[1] Ընդհանուր հաշվարկով 20 հազարից[2] մինչև 50 հազար[3] իսպանացիներ ընդունելեն իսլամ, որոնցից մեծ մասը բնակվում է Անդալուզիայում։ 1492 թվականին մավրերի արտաքսումից հետո Իսպանիայում առաջին մզկիթը կառուցվեց 1982 թվականին[4]։

Ինքնավար քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանական ինքնավար քաղաքներ հանդիսացող Սեուտայում և Մելիլյայում, որոնք ցամաքով շրջապատված են Մարոկկոյի տարածքոով, իսլամադավան առաջին բնակիչները կրկին հայտնվեցին 1880-ական թվականների վերջերին։ Հիմնականում նրանք մարոկկացի վարձու աշխատավորներ էին (Սուետայում՝ մարոկկացի արաբներ, Մելիլյայում՝ արաբներ, այնուհետև՝ բերբերներ)։ Այդ քաղաքներում մուսուլմանների թվաքանակը աճեց Իսպանիայի կողմից հյուսիսային Մարոկկոյի անեքսիայից հետո, երբ քաղաքների ու Իսպանական Մարոկկոյի միջև վերացվեցին սահմանային պահակակետերը։ 2005 թվականին մուսուլմանները կազմում էին Սեուտայի բնակչության 37,8 %-ը և Մելիլյայի բնակչության 39,8 %[5]: Միևնույն ժամանակ 2011 թվականի դրությամբ Մելիլյայում մուսուլմանների ծնելիության մակարդակը այդ ցուցանիշի ընդհանուր թվի 75 %-ն է եղել[6]։ Այս հանգամանքը նշանակում է, որ առաջիկա երկու տասնամյակում Մելիլյան կդառնա ժամանակակից Իսպանիայի առաջին քաղաքը, որի բնակչության գերակշիռ մասը կլինեն մուսուլմաններ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Muslims in Europe: Country guide] See also: [http://www.state.gov/g/drl/rls/irf/2007/90201.htm Spain]». BBC. 2005 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2010 թ․ մայիսի 5-ին. {{cite news}}: External link in |title= (օգնություն)(անգլ.)
  2. In Spain, dismay at Muslim converts holding sway
  3. «Islam returns to a tolerant Andalucia». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  4. «Who are Ahmadi?». BBC. 2010 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 9-ին.(անգլ.)
  5. La presión de 'nuestro' islam | Edición impresa | EL PAÍS.(իսպ.)
  6. Siete de cada diez nacidos en Melilla en 2011 eran hijos de musulmanes | Alerta Digital.(իսպ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]