Իսլանդիայի հատուկ նշանակության ջոկատ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում |
Երկիր | Իսլանդիա |
Մտնում է | Defence of Iceland? |
Իսլանդիայի հատուկ նշանակության ջոկատ, Իսլանդիայի հատուկ նշանակության ստորաբաժանում[1]։
Ստորաբաժանումը ստեղծվել է 1990-ական թվականներին, որպեսզի Իսլանդիան կարողանա մասնակցել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը։ Իսլանդիայի հատուկ նշանակության ստորաբաժանումը բանակային ստորաբաժանում չէ, քանի որ Իսլանդիայում կանոնավոր բանակ չկա։ Ջոկատի առաջադրանքները ներառում են բնական աղետների և հումանիտար արտակարգ իրավիճակների ժամանակ հետախուզական առաքելություններ և գործողություններ։ Ստորաբաժանման անդամները հավաքագրվում են ոստիկաններից և առափնյա գվարդիայի նավաստիներից։ Ջոկատն արդեն մասնակցել է Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը և Աֆղանստանում ռազմական գործողությանը[2]։
Իսլանդիայի հատուկ նշանակության ջոկատը օգտագործում է բացառապես թեթև մարդատար մեքենաներ, ինչպիսիք են «Nissan Patrol»-ը, «Santana Motor»-ը և «Iveco Trakker»-ը։
Փոքր զենքերից Իսլանդիայի հատուկ նշանակության ջոկատի մարտիկներն ունեն Նորվեգիայից մատակարարած հրաձգային զենքեր, օրինակ՝ «HK G3» կամ «Diemaco C7»։