Իսկ հետո մենք պարեցինք վրաց.՝ და ჩვენ ვიცეკვეთ | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | դրամա և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Թեմա | վրացական ժողովրդական պար[1], տղամարդ նույնասեռական[1], ինքնաբացահայտում[1], էմանսիպացիա[2], սիրահարություն[2], փառասիրություն[1], պահպանողականություն[3], առնականություն[3] և Վրաստանի մշակույթ[3] |
Թվական | սեպտեմբերի 13, 2019, նոյեմբերի 15, 2019, հուլիսի 23, 2020 և մարտի 13, 2020 |
Լեզու | վրացերեն |
Ռեժիսոր | Լևան Ակին |
Պրոդյուսեր | Մատիլդա Դեդիե[4] և Քեթի Դանելիա[4] |
Սցենարի հեղինակ | Լևան Ակին |
Դերակատարներ | Լևան Գելբախիանի և Բաչի Վալիշվիլի |
Օպերատոր | Լիզաբի Ֆրիդել |
Մոնտաժ | Լևան Ակին |
Պատմվածքի վայր | Թբիլիսի |
Տևողություն | 105 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Իսկ հետո մենք պարեցինք (անգլ.՝ And Then We Danced), 2019 թվականին նկարահանված շվեդ-վրացական դրամա ֆիլմ, որի ռեժիսորը Լևան Ակինն է։ Այն ցուցադրվել է Կաննի 2019 թվականի կինոփառատոնի Ռեժիսորների երկշաբաթյակի ընթացքում[5][6]։ Օսկարի 92-րդ մրցանակաբաշխությանն այն Շվեդիայի կողմից ներկայացվել է Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգի համար, սակայն չի առաջադրվել[7][8]։ Ֆիլմի նկարահանումները Վրաստանում դիմադրության են հանդիպել` ֆիլմում ներկայացվող նույնասեռական զույգի պատմության պատճառով[9]։
Մերաբն (Լևան Գելբախիանի) իր ընկերուհու` Մարիի (Անա Ջավախիշվիլի) հետ դասընթաց է անցնում Վրաստանի ազգային անսամբլում։ Սակայն երբ գալիս է Իրակլին (Բախի Վալիշվիլի), նա դառնում է Մերաբի հակառակորդն ու մեծագույն կիրքը։
Rotten Tomatoes ագրեգատոր կայքում ֆիլմն ըստ 14 արձագանքների ունի 93% վարկանիշ[10]։ Ֆիլմը 2019 թվականի հուլիսին Օդեսայի միջազգային կինոփառատոնին արժանել է հանդիսատեսի Գրան պրի, ինչպես նաև` միջազգային ժյուրիի Լավագույն դերասան և Լավագույն ֆիլմ անվանակարգերի մրցանակների[11]։ 2019 թվականի օգոստոսին Լևան Գելբախիանին Սարաևոյի 25-րդ կինոփառատոնին արժանացել է Սարաևոյի սիրտ մրցանակին[12]:2019 թվականի հոկտեմբերին ֆիլմը Իրիս մրցանակ փառատոնին հաղթել է Լավագւյն գեղարվեստական ֆիլմ նավանակարգում[13]։
Պահպանողական և պրոռուսական[14] խմբեր սպառնացել են չեղարկել ֆիլմի ցուցադրությունները Թբիլիսիում և Բաթումում[15]" Երեխաների պաշտպանության հանրային շարժման ղեկավար Լևան Փալավանդիշվիլին, բիզնեսմեն Լևան Վասաձեն, Վրաստանում ռուսական Եվգենի Պրիմակով հիմնադրամի ղեկավար Դմիտրի Լորտկիփանիձեն և «Վրացական երթ» ազգայնական շարժման ղեկավար Սանդրո Բրեգաձեն հայտարարել են, որ իրենք կգնան կինոթատրոններ և թույլ չեն տա ցուցադրել մի ֆիլմ, «որը դեմ է վրացական ու քրիստոնեական ավանդույթներին ու արժեքներին և հանրայնացնում է դժոխքի մեղքը»[16]։
Ֆիլմի ռեժիոսր Լևան Ակինը պատասխանել է սպառնալիքներին` ասելով. «Աբսուրդ է, որ այն մարդիկ, որ տոմս են գնել, պետք է քաջ լինեն և վտանգեն իրենց` վիրավորվելու կամ անգամ վնասվելու գնով գնալ և ֆիլմ դիտել։ Ես այս ֆիլմը սիրով ու կարեկցանքով եմ ստեղծել»։ Վրաց ուղղափառ եկեղեցին չի ողջունել ֆիլմի պրեմիերան, սակայն միևնույն ժամանակ ընդգծել է, որ «եկեղեցին հեռու է ցանկացած տիպի բռնությունից»[16]։ 2019 թվականի նոյեմբերի 8-ին Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ոստիկանական զորքեր է մոբիլիզացրել Ամիրանի կինոթատրոնի մոտ և դրա շրջակայքում, ինչպես նաև` հատուկ զորքեր է կուտակել մոտակա Ֆիլհարմոնիկ դահլիճի մոտ։ Ոստիկանները շրջափակել են Ամիրանի կինոթատրոնի մուտքը[17]։ Նույն օրն ավելի ուշ Վրացական երթի մի քանի հարյուր մասնակիցներ փորձել են կոտրել ոստիկանական շրջափակումն ու մտնել կինոթատրոնի շենք, սակայն ոստիկանությունը կանգնեցրել է նրանց[18]։ Ցուցարարները դիմակով են եղել և օգտագործել են ճայթուցիկներ[19]։ Չնայած բոլոր փորձերին` բոլոր ցուցադրություններն անցել են ըստ նախատեսվածի[20]։
Ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու` մեղադրելով նրանց ոստիկանների օրինական պահանջը չկատարելու և խուլիգանության համար[21]։ Վրաստանի հանրապետական կուսակցության առաջնորդներից մեկը, Դավիթ Բերձենիշվիլին, հարձակման է ենթարկվել ցուցարարների կողմից[22]։ Քաղաքացիական ակտիվիստ Անա Սուբելիանին ևս ցուցարարների հետ բախման արդյունքում վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց[23]։
{{cite web}}
: Missing or empty |title=
(օգնություն)
|