Իսհակ փաշայի պալատ | |
---|---|
Իսհակ փաշայի պալատի ներքին տեսքը | |
Տեսակ | պալատ |
Ստեղծում | 1784 |
Երկիր | Թուրքիա |
Բնակավայր | Թավլա, Բայազետ և Աղրըի մարզ |
Շինության ձև | օսմանյան ճարտարապետական ոճ |
Ներկա վիճակ | գործող թանգարան |
Ishak Pasha Palace Վիքիպահեստում |
Իսհակ փաշայի տարածք (թուրքերեն՝ İshak Paşa Sarayı), կիսաքանդ պալատ և վարչական համալիր Թուրքիայի արևելքում, Աղրըի մարզի Բայազետ քաղաքում։
Իսհակ փաշայի պալատն օսամանյան ժամանակաշրջանի պալատ է, որի կառուցումն սկսվել է 1685 թվականին Չըլդըրօղուլարըների տոհմից Չոլաք Աբդի փաշայի կողմից[1]։ Վերջինս, Բայազետի մարզի ղեկավարն էր։ Շինարարությունը շարունակվել է նրա որդու՝ Իսհակ փաշայի կողմից և ավարտվել թոռան՝ Մեհմետ փաշայի օրոք։ Համաձայն, դռան վրա առկա մակագրության, պալատի հարեմի հատվածի շինարարությունն ավարտվել է 1784 թվականին Մեհմետի թոռան՝ Իսհակ (Իսահակ) փաշայի օրոք[2]։
Իսհակ փաշայի պալատը թուրքական պատմական պահպանված պալատների եզակի օրինակներից մեկն է[1]։
Իսհակ փաշայի պալատը պատկերված է եղել 2005-2009 թվականներին շրջանառության մեջ գտնված 100 լիրայի թղթադրամի վրա[3]։
Պալատական համալիրը բաղկացած է հետևյալ բաժիններից և հատվածներից
Պալատի ճարտարապետական ոճը օսմանյան, պարսկական և հայկական ճարտարապետական ոճերի խառնուրդ է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսհակ փաշայի պալատ» հոդվածին։ |
|