Իսմայել Բորերո

Իսմայել Բորերո
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
ՄասնագիտացումՀունահռոմեական ըմբիշ
Երկիր Կուբա
Ծննդյան ամսաթիվհունվարի 6, 1992 (32 տարեկան)
ԾննդավայրԿուբա Սանտյագո դե Կուբա, Կուբա
Հասակ՝1,6 մետր
Քաշ59 կիլոգրամ

Իսմայել Բորերո Մոլինա (հունվարի 6, 1992(1992-01-06)[1], Սանտյագո դե Կուբա, Կուբա), Հունա-հռոմեական ոճի ըմբիշ Կուբայից։ Նա մասնակցել է 2013, 2014 և 2015 թվականների աշխարհի առաջնություններին մինչև 59 կգ քաշային կարգում, 2015 թվականին նվաճել է ոսկե մեդալ։ Բորերոն երեք անգամ հաղթել է Պան-ամերիկյան մրցաշարերում 2012-2014 թվականներին։ Նա ուսանում է Հավանայի ֆիզկուլտուրայի համալսարանում[2][3][4]։ 2016 թվականի օգոստոսի 14-ին Բորերոն դարձավ Ամառային Օլիմպիական խաղեր 2016 թ.-ի հաղթող նույն մինչև 59 կգ. քաշային կարգում` եզրափակչում առավելության հասնելով ճապոնացի Շինոբու Օտայի նկատմամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսմայել Բորերո» հոդվածին։