Իսմայիլ Հաջըօղլու թուրքերեն՝ İsmail Hacıoğlu | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1985 (38 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | դերասան և հեռուստատեսային դերասան |
Ծնողներ | հայր՝ Mehmet Hacıoğlu? |
Ամուսին(ներ) | Vildan Atasever? |
Իսմայիլ Հաջըօղլու (թուրքերեն՝ İsmail Hacıoğlu, նոյեմբերի 30, 1985, Ստամբուլ, Թուրքիա[1]), թուրք դերասան ու մոդել, Ֆեներբահչե ակումբի նախկին ֆուտբոլիստ Մեհմեթ Հաջըօղլուի որդին։
Իսմայիլ Հաջըօղլուն ծնվել է 1985 թվականի նոյեմբերի 30-ին Ստամբուլում։ Նրա նախնիները ներկայիս Թուրքիայի տարածք են գաղթել Բուլղարիայից։ Դեռևս հինգերորդ դասարանից սկսել է խաղաղ թատերական ներկայացումներում։ Թատերական արվեստի դասեր է ստացել Մյուջդաթ Գեզեն արվեստի կենտրոնում։ Շուրջ երկու թատերաշրջան հանդես է եկել այնտեղ։ Նա խաղացել է նաև Այդողան Թամեր և Էրդալ Դումանի մասնավոր թատրոնում, իսկ այնուհետ՝ Ստամբուլի երիտասարդական թատրոնում։ Մյուջդաթ Գեզեն արվեստի կենտրոնում սովորելու ժամանակ, սկսել է զբաղվել գովազդների կրկնօրինակմամբ։ «Ստամբուլի հեքիաթը» հեռուստասերիալում նկարահանվելու ժամանակ ընդունվել է Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարանի պետական կոնսերվատորիան, սակայն ավելի ուշ դուրս է մնացել համալսարանից[2]։
2010 թվականին Իսմայիլ Հաջըօղլուն ամուսնացել է դերասանուհի Վիլդան Աթասևերի հետ[3]։ Զույգը բաժանվել է 2015 թվականի հունվարի 21-ին[4]։
2016 թվականի փետրվարի 5-ին Հաջըօղլուն ամուսնացել է Դույգու Քայա Քումարքիի հետ[5]։ Նրանք ունեն Եմին անունով դուստր։ Քումարքին ու Իսմայիլ Հաջըօղլուն բաժանվել են 2020 թվականի հուլիսին[6]։
Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2022 | Հատում. լավ է, որ դու կաս Էրեն | Ֆերհաթ Գեդիք |
2019 | Անգիտակից սեր | Յուսուֆ |
2019 | Թուրքական Հերկուլես. Նայիմ Սուլեյմանօղլու | Մեհմեթ |
2017 | Այլա | Սուլեյման Դիլբիրլիղի |
2010 | Սինյորա Էնրիկա | Էքին |
Շնագայլ | Աքըն | |
2009 | Կառավարիչը | Սարփ Ուչար |
2007 | Սիրո և պատվիր համար | Մուրաթ |
2006 | Քննություն | Մերթ |
2005 | Ստամբուլի հեքիաթը | Ֆիքո |
2002 | Հանդիպում | Օսման |
2001 | Ինձ հաջողություն մաղթիր (ֆիլմ) | Չաղլար |
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
|