Քաղաքացիությունը | Թուրքիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 26, 1999[1] (25 տարեկան) | ||
Ծննդավայր | Իզնիկ, Բուրսայի մարզ, Թուրքիա[1] | ||
Հասակ | 183 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Իսմայիլ Յուքսեք (թուրքերեն՝ İsmail Yüksek, հունվարի 26, 1999[1], Իզնիկ, Բուրսայի մարզ, Թուրքիա[1]), թուրք ֆուտբոլիստ, «Ֆեներբահչե» ակումբի և Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան։
Յուքսեքը «Բուրսասպոր», «Բուրսա Մերինոսպոր», «Յեսիլ Բուրսա», «Յըլդըրըմ Բելեդիսպոր» և «Բուրսա Յըլդըրըմսպոր» ակումբների սան է: 2018 թվականին պայմանագիր է կնքել «Գելջյուքսպորի» հետ, որտեղ երկու մրցաշրջան հանդես է եկել Թուրքիայի երրորդ դիվիզիոնում։ 2020 թվականին Յուքսեքը տեղափոխվել է «Ֆեներբահչե» և անմիջապես վարձավճարով տեղափոխվել է «Բալիկեսիրսպոր»: Հոկտեմբերի 18-ին «Բուրսասպորի» դեմ խաղում նորամուտն է նշել Թուրքիայի առաջին լիգայում[2]։ Հոկտեմբերի 25-ին «Անկարասպորի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Բալիկեսիրսպորի» կազմում[3]։ Վարձակալության ավարտից հետո ֆուտբոլիստը վերադարձել է «Ֆեներբահչե»։ 2021 թվականի հունվարի 18-ին «Անկարագյուջուի» դեմ խաղում նորամուտն է նշել թուրքական Սուպերլիգայում[4]։ Նույն թվականին նրան վարձակալել է «Ադանա Դեմիրսպորը»։ Փետրվարի 6-ին «Անկարասպորի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[5]։
2021 թվականի ամռանը նրան վարձակալել է «Բուրսասպորը»։ Օգոստոսի 15-ին «Ադանասպորի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[6]։ Հոկտեմբերի 17-ին «Բոլուսպորի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Բուրսասպորի» կազմում[7]։
Վարձակալության ավարտից հետո վերադարձել է «Ֆեներբահչե»: 2023 թվականին ֆուտբոլիստն օգնել է ակումբին նվաճել Թուրքիայի գավաթը։
2022 թվականի սեպտեմբերի 22-ին Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ ազգերի լիգայի խաղում նորամուտն է նշել Թուրքիայի հավաքականի կազմում[8]։ Այդ նույն խաղում խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում։
№ | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Մրցույթ | Արդյունք |
---|---|---|---|---|---|---|
1 | 2022 թվականի սեպտեմբերի 22 | Բաշաքշեհիր Ֆաթիհ Թերիմ, Ստամբուլ, Թուրքիա | Լյուքսեմբուրգ | 3:3 | 3:3 | ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգա 2022/2023 |
Թիմային
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսմայիլ Յուքսեք» հոդվածին։ |
|