Իսպանացի կիթառահար | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդուարդ Մանե[1] |
տարի | 1860 |
բարձրություն | 147,3 ± 0,1 սանտիմետր |
լայնություն | 114,3 ± 0,1 սանտիմետր |
ուղղություն | ակադեմիզմ |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան[1] |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան |
սեփականատեր | William Church Osborn? |
պատկերված են
| |
Մետրոպոլիտեն թանգարանի կայքում | |
Ծանոթագրություններ | |
The Spanish Singer (Manet) Վիքիպահեստում |
Իսպանացի կիթառահար (ֆր.՝ Le Chanteur espagnol, անգլ.՝ The Spanish Singer), ֆրանսիացի նկարիչ Էդուարդ Մանեի (Édouard Manet, 1832-1883) կտավը՝ ստեղծված 1860 թվականին։ Պատկանում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին։ Նկարի չափերն են՝ 147,3×114,3 սմ[3][4]։ Գրականության մեջ գործածվում է նաև «Գիտերերո» (ֆր.՝ Le guitarrero, իսպ.՝ El guitarrero) խորագիրը[5]։
«Իսպանացի կիթառահար» կտավը և նկարչի ծնողների դիմանկարը («Օգյուստ և Էժեն Մանեները՝ նկարչի ծնողները», 1860) Էդուարդ Մանեի առաջին նկաներն էին, որ ընդունվեցին Փարիզի սալոնի հանձնաժողովի կողմից։ Երկու նկարն էլ ցուցադրվել են Փարիզի սալոնում 1861 թվականին[6], և «Իսպանացի կիթառահար» կտավն ստացել է դրական արձագանքներ (ֆր.՝ mention honorable)[7]:
1872 թվականի հունվարին նկարը գնել է ֆրանսիացի հավաքորդ Պոլ Դյուրան-Ռյուելը (Paul Durand-Ruel), որը կտավի համար վճարեց 3000 ֆրանկ։ 1873 թվականի հունվարին նկարը 7000 ֆրանկով վաճառվեց ֆրանսիացի օպերային երգիչ և նկարների հավաքորդ Ժան Բատիստ Ֆորին (Jean-Baptiste Faure)։ 1906 թվականին նկարը կրկին գնեց Պոլ Դյուրան-Ռյուելը, ով այս անգամ վճարեց 20000 ֆրանկ։ 1907 թվականի մայիսին նկարը 150000 ֆրանկով վաճառվեց Ուիլյամ Չյորչ Օսբորնին (William Church Osborn, 1862-1951), ով Նյու Յորքից էր։ 1949 թվականին Օսբորնը նկարը նվիրել է Մետրոպոլիտեն թանգարանին[3]։
Որպես բնորդ Էդուարդ Մանեն հրավիրել է իսպանացու։ Իսպանացի կիթառահարը պատկերված է փայտե հասարակ նստարանի վրա նստած. նա կիթառ է նվագում ու երգում։ Նկարն ստեղծված է Դիեգո Վելասկեսի վաղ ստեղծագործությունների ոճով, որոնցում պատկերված են ժողովրդի կենցաղը ներկայացնող տեսարաններ։ Մանեն նկարի վրա աշխատել է իր արվեստանոցում։ Նա նկարել է շատ արագ ու սկզբում չի էլ նկատել, որ կիթառիստին նկարել է ձախ ձեռքով նվագելիս։ Սակայն հետո ոչինչ չի փոխել[5][8]։
Ֆրանսիացի բանաստեղծ և քննադատ Թեոֆիլ Գոթիեն նկարի մասին ասել է[8].
Ահա «Գիտերերոն». նրա նմանը չես տեսնի Օպերա-Կոմիկում, նրանով չես զարդարի ռոմանսների ժողովածուի կազմի գլխազարդը, փոխարենը Վելասկեսն մտերմաբար աչքով կաներ նրան, իսկ Գոյան կրակ կխնդրեր, որ ծխի իր "papelito"-ն։ Ինչպես է նա ծնգծնգացնում կիթառով, ինչպես է երգում ամբողջ կոկորդով։ Թվում է, թե մենք իսկապես լսում ենք այդ ամենը։ Այս հիանալի իսպանացու՝ sombrero calañés"-ի հագին մարսելյան բաճկոն է ու տաբատ։ Բայց ավա՜ղ։ Ֆիգարոյի կարճ շալվարներ հագնում են միայն տորեադորներն ու բանդերիլերոները։ Բայց քաղաքակիրթ նորաձևության այդ բացթողումը լրացնում են ալպարգատները: Այդ կերպարում, որ նկարված է բնական մեծությամբ ու ազատ վրձինով, գունեղ ֆակտուրայով ու արտացոլված անվերջ ճշմարտանման երանգավորմամբ, զգալի է տաղանղի անսահմանությունը։ |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսպանացի կիթառահար» հոդվածին։ |
|