Իսպանիայի հրապարակ (Բարսելոնա) Plaça d'Espanya, Barcelona | |
---|---|
Երկիր | Իսպանիա |
Նախագծի հեղինակ | Ջոսեպ Մարիա Ջուջոլ |
Շինարարության սկիզբ | 1929 թվական |
Իսպանիայի հրապարակ (իսպ.՝ Plaza de España (Barcelona)), Բարսելոնայի ամենակարևոր հրապարակներից մեկն է, կառուցվել է 1929 թվականին Համաշխարհային ցուցահանդեսի կապակցությամբ։ Վերջինս տեղի է ունեցել Մոնտժուիկ բլրի ստորոտում՝ Սանկտ-Մոնտժուիկ շրջանում։
Իսպանիայի հրապարակը քաղաքի ամենամեծ հրապարակներից մեկն է, և այստեղ են հատվում մի քանի լայն փողոցներ, ինչպիսիք են՝ Գրան Վիա փողոցը և Avinguda del Paral·lel պողոտան, Carrer de Tarragona-ն և Carrer de la Creu Coberta փողոցները։ Հրապարակից Avinguda de la Reina Maria Cristina պողոտայով կարելի է գնալ Բարսելոնայի Ազգային պալատ (Palau Nacional)։ Վերջինում է գտնվում Կատալոնիայի լավագույն թանգարաններից մեկը՝ Կատալոնական արվեստի ազգային թանգարանը։ Իսպանիայի հրապարակը ձևավորվել է Ջոսեպ Ամարգոսի կողմից։ Հրապարակի կենտրոնի շատրվանը նախագծվել է Ջոսեպ Մարիա Ջուջոլի կողմից, մինչդեռ հրապարակի արձանները ձևավորվել են Միգել Բլեյի կողմից։ Շինությունները կառուցվել են Նիկոլաու Մարիա Ռուբիո ի Տուդուրիի կողմից։
Հրապարակը կառուցվել է մի վայրում, որը նախկինում օգտագործվել է հասարակական կախաղանների համար։ 1715 թվականին կառուցվեց Սյուդադելա ամրոցը, և կախաղանները տեղափոխվեցին այնտեղ։ Հրապարակը նախագծվել է 1915 թվականին և կառուցվել է 1929 թվականին, որպեսզի այն պատրաստ լիներ 1929 թվականի «Համաշխարհային Ցուցահանդեսի» համար։ Այնուհետև հրապարակը օգտագործվել է որպես հասարակական վայր։
Բարսելոնայի Իսպանիայի հրապարակը հասանել է Բարսելոնայի մետրոպոլիտենի Plaça d'Espanya կամ Էսպանյա կայարանից։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսպանիայի հրապարակ (Բարսելոնա)» հոդվածին։ |
|