Իսրայելի հանրային դիվանագիտություն (նաև՝ հասբարա, եբր.՝ הַסְבָּרָהhasbará, "բացատրություն") Իսրայելի պետության և իր գործունեության մասին արտասահմանում դրական տեղեկատվության տարածմանն ուղղված գործողություններ հանրային կապերի ոլորտում[1][2]։
Եզրը օգտագործվում է Իսրայելի կառավարության և իր համակիրների կողմից պետական քաղաքականության բացատրության և առաջխաղացմանն ուղղված ջանքերի նկարագրության համար, հակակշիռ հանդիսանալով բացասական հրապարակումներին և Իսրայելի ապալեգիտիմացմանն ուղղված փորձերին։ Հասբարա բառը նշանակում է բացատրություն, և հաճախ օգտագործվում է որպես քարոզչությանմեղմասություն[3][4][5][6]։