Իսրայելի ճարտարապետություն, բաղկացած է տարբեր ոճերի բազմաթիվ շենքերից, քանի որ երկիրը էթնիկական տեսանկյունից միատարր չէ և յուրաքանչյուր ազգ բերել է կառույցների ձևավորման իր նոր տարբերակները։ Բացի այդ շենքերի կառուցումն իրականացվում է հաշվի առնելով տեղական բնակլիմայական և լանդշաֆտային պայմանները։ Իսրայելում կան խաչակրաց ամրոցներ, իսլամական մեդրեսեներ, բյուզանդական եկեղեցիներ, նախկին տեմպլերի տներ, Բաուհաուզ ոճի շենքեր, արաբական մինարեթներ, ռուս ուղղափառ եկեղեցիներ գմբեթներով և ժամանակակից երկնաքերեր։
Արաբները կառուցում էին ոչ մեծ քարե տներ բլուրների լանջերին հարթ և գմբեթավոր տանիքներով։ Խաչակիրներն ամրոցներ էին կառուցում բլուրների ռազմավարական բարձունքներում, քրիստոնյաները եկեղեցի էին կառուցում։ Տեմպլերները կառուցում էին կղմինդրե տանիքներով տներ, գերմանական գյուղերի նմանությամբ։ Բրիտանական մանդատի ժամանակ Պաղեստինում օրենք ընդունվեց[1], որի համաձայն Երուսաղեմում բոլոր շինարարությունները պետք է կատարվեին երուսաղեմյան քարերով[2]։ Հենց այդ ժամանակներում էլ արվարձաններում սկսեցին այգիներ հիմնել։ Անկախության առաջին տարիներին նոր ներգաղթյալներին տեղավորելու նպատակով Իսրայելում սկսեցին բազմաբնակարան շենքեր կառուցել։ 2003 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թել Ավիվի «Սպիտակ քաղաքը» հայտարարեց համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտ, որպես «20-րդ դարի սկզբի նոր ճարտարապետության և քաղաքաշինության ակնառու օրինակ»։ Չնայած անշարժ գույքի գների բարձրացմանը ամբողջ երկրում երկնաքերներ են կառուցում։ Ռամաթ Գանում գտնվող Մոշե Ավիվի աշտարակը 2001-2016 թթ. դրությամբ ամենաբարձր շենքն է եղել Իսրայելում։
Մինչև 19-րդ դարի վերջը Պաղեստինում ավանդական արաբական գյուղական տունը ներկայիս Իսրայելի տարածքում բաղկացած էր սենյակներից, որոնք առանձնանում էին կախված տանը իրականացվող գործառույթներից։
19-րդ դարի երկրորդ կեսի ավանդական տները բնութագրվում են նրանով, որ վերնասրահը առանձնանում է ներքին սենյակից միջհարկային տարածքով։ Շենքի յուրաքանչյուր հատված ունի առանձին մուտք։ Գյուղից դուրս կառուցվում էին ամրացված տներ։ Նրանք երկհարկանի էին, բարձրացված ցոկոլային հարկ փոքրիկ պատուհաններով, որը օգտագործվում էր անասուններ և ապրանքներ պահելու, առանձին բնակելի հարկ մեծ պատուհաններով և պատշգամբով, օգտագործվում էր բնակիչների ապրելու համար։
1950-ական թվականների սկզբին Իսրայելի առաջատար ճարտարապետներից էին Դով Կարմին, Զեև Ռեխտերը և Արիե Շարոնը։ Ռուդոլֆ (Reuven) Տրոստլերը (Trostler) էական դեր է խաղացել երկրի արդյունաբերական շենքերի նախագծման մեջ։ Դորա Գեդը նախագծել է Կնեսեթի, Իսրայելի թանգարանի, երկրի առաջին խոշոր հյուրանոցների, Հրեական ազգային և համալսարանական գրադարանի ինտերիերը։ Ամնոն Նիվը նախագծել է Մոշե Ավիվ աշտարակը, որը 2001-2006 թթ. Իսրայելում եղել է ամենաբարձր շենքը։ Դեյվիդ Ռեզնիկն արժանացել է Իսրայելի ճարտարապետական մրցանակին։
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսրայելի ճարտարապետություն» հոդվածին։ |