Իվ Անրի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1959[1] (65 տարեկան) Էվրո |
Երկիր | Ֆրանսիա |
Մասնագիտություն | դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Փարիզի կոնսերվատորիա |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Պարգևներ | |
Կայք | yveshenry.fr |
Yves Henry Վիքիպահեստում |
Իվ Անրի (ֆր.՝ Yves Henry ապրիլի 2, 1959[1], Էվրո), ֆրանսիացի դաշնակահար[2][3][4]։
Իվ Անրին իր նորամուտը նշել է Փարիզում, 13 տարեկանում։ Նա Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարել է Բեթհովենի 1-ին դաշնամուրի կոնցերտը։
Ավարտել է Փարիզի կոնսերվատորիան (որտեղ նա այժմ դասավանդում է), Պիեռ Սանկանի ղեկավարությամբ, որից հետո Ալդո Չիկոլինիի ղեկավարությամբ երեք տարի կատարելագործել է իր հմտությունները։
1981 թվականին Ցվիկաու քաղաքում տեղի ունեցած Ռոբերտ Շումանի անվան միջազգային մրցույթում Իվ Անրին ճանաչվել է հաղթող[5]։
Իվ Անրիի ձայնագրությունների թվին են դասվում Շումանի, Ռավելի, Գերշվինի ստեղծագործոությունները։ Որպես անսամբլի երաժիշտ ձայնագրել է Էդուարդ Լալոյի և Սեզար Ֆրանկի բոլոր եռյակները։ Նրա կատարմամբ Շոպենի ստեղծագործությունների հեռուստատեսային ձայնագրությունները հեռարձակվել են Ֆրանսիայի և Լեհաստանի հեռուստաընկերությունների կողմից։
1997-2003 թվականներին Իվ Անրին ղեկավարել է Փարիզի 6-րդ շրջանի երաժշտական դպրոցը, այժմ դասավանդում է Փարիզի կոնսերվատորիայում։ Նրան պարբերաբար հրավիրում են ԱՄՆ, Ճապոնիա և Չինաստան՝ համալսարաններում համերգների և վարպետության դասերի։
Մշակույթի նախարարի կողմից 2003 թվականի հուլիսի 14-ին արժանացել է արվեստի և գրականության շքանշանի ասպետի, 2010 թվականի հունվարի 4-ին ստացել է սպայի կոչում։
2010 թվականին նա Լեհաստանի կողմից ստացել է «Գլորիա Արտիս» մեդալ՝ Շոպենի ծննդյան երկու հարյուրամյակին իր ավանդի համար։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվ Անրի» հոդվածին։ |
|