Իվ Նաթ ֆր.՝ Yves Nat | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1890[1][2][3] |
Ծննդավայր | Բեզյե |
Մահացել է | օգոստոսի 31, 1956[3] (65 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Պասի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Մասնագիտություն | դաշնակահար, կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ |
Աշխատավայր | Փարիզի կոնսերվատորիա |
Պարգևներ և մրցանակներ | |
Yves Nat Վիքիպահեստում |
Իվ Նաթ (ֆր.՝ Yves Nat, դեկտեմբերի 29, 1890[1][2][3], Բեզյե - օգոստոսի 31, 1956[3], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի դաշնակահար, կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ։
Իվ Նատը ծնվել է Բեզիերում[4], վաղ հմտություն է ցուցաբերել ինչպես դաշնամուրի, այնպես էլ կոմպոզիցիայի առումով։ Յոթ տարեկան հասակում նրան թույլատրվում էր ամեն կիրակի Բեզիերի տաճարի երգեհոնում պատարագի ժամանակ իմպրովիզներ անել։ Տասը տարեկանում նա ղեկավարել է իր սեփական նվագախմբը[5]։
Սովորել է Փարիզի կոնսերվատորիայում, Լուի Դեմերի մոտ։ 1907 թվականին ստացել է իր առաջին մրցանակը։ 1911 թվականինին նա հյուրախաղեր է ունեցել Միացյալ Նահանգներում։
Որպես մենակատար նա հայտնի էր գլխավոր կերպարում, որպես Ֆրանց Շուբերտի, Ռոբերտ Շումանի և Յոհաննես Բրամսի կատարող։ Նաև հաճախ է ելույթներ ունեցել ջութակահարներ Ժակ Թիբոյի, Ջորջե Էնեսկուի, Էժեն Իզայի հետ համույթում։ 1934 թվականին հրաժարվել է համերգային գործունեությունից և բացառապես կենտրոնացել Փարիզի կոնսերվատորիայում դասավանդելու վրա։ 1950 թվականին վերադարձել է բեմ, ձայնագրել Բեթհովենի բոլոր 32 սոնատները։ Կոմպոզիտոր Նաթի ժառանգության մեջ մտնում են «Դժոխք» օրատորիան (1942), դաշնամուրային համերգներ, կամերային ստեղծագործություններ։
Նրա նվագը այնքան պարզ էր, որ թվում էր նա արդեն դաշնակահար չէ, այլ արվեստի ստեղծագործության մեջ բացված պատուհան:(Մարսել Պրուստ) |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվ Նաթ» հոդվածին։ |
|