Քաղաքացիությունը | ԽՍՀՄ, Ավստրիա և Մոլդովա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 20, 1953 (71 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Աշխաբադ, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Իվան Ալբերտովիչ Դանիլյանց (ռուս.՝ Иван Альбертович Данильянц, գերմ.՝ Ivan Daniliants, ռումիներեն՝ Ivan Danilianţ, փետրվարի 20, 1953, Աշխաբադ, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ֆուտբոլիստ, ավստրիացի[1] և մոլդովացի մարզիչ։
1970-1974 թվականներին սովորել է Թուրքմենստանի պետական համալսարանի ֆիզդաստիարակության ֆակուլտետում։ Խաղային կարիերայի տարիներին եղել է պաշտպան։ Սկսել է խաղալ 1971 թվականին Աշխաբադի «Ստրոիտելում»։
1981-1983 թվականներին ստացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ին կից մարզիչների բարձրագույն դպրոցի դիպլոմ։ 1993 թվականին ստացել է ՈՒԵՖԱ-ի մարզիչի «Ա» լիցենզիայի հաստատում։
1991-1994 թվականներին աշխատել է որպես «Կլագենֆուրտի» մանկապատանեկան թիմի մարզիչ (Ավստրիա), 1994-1997 թվականներին՝ Ավստրիայի Կարինտիայի հավաքականի մարզիչը մինչև 16 և մինչև 18 տարեկանների տարիքային թիմերում։
1998-1999 թվականներին եղել է Մոլդովայի հավաքականի գլխավոր մարզիչ։ 1999 թվականին կրկին Ավստրիայում եղել է «Կերնտեն» ակումբի սպորտային տնօրեն։
2000 թվականին եղել է «Շերիֆ» ակումբի գլխավոր մարզիչ (Տիրասպոլ)։ Սակայն թիմում երկար ժամանակ չի մնացել և կրկին մեկնել է Ավստրիա, որտեղ 2001-2006 թվականներին աշխատել է որպես ԿԱՍ ակումբի մարզական տնօրեն։
2001 թվականին ստացել է երեխաների և պատանիների մարզչի պետական դիպլոմ։ 2001 թվականից ֆուտբոլային ակումբների և ֆուտբոլի ֆեդերացիաների խորհրդատվությունների մասնավոր ընկերության ղեկավարն է` ուսումնամարզական գործընթացի և խաղի կառավարում, ֆուտբոլային ակումբների զարգացման հայեցակարգերի կազմում։ 2004 թվականին ստացել է ՈւԵՖԱ-ի «ՊՐՈ» արտոնագիրը գերազանցությամբ։ 2006-2009 թվականներին աշխատել է Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիայում ՈՒԵՖԱ-ի ծրագրով մարզիչների կրթության և լիցենզավորման դեպարտամենտի տնօրեն։
2010 թվականին դարձել է «Ռուբին» ակումբի երիտասարդական ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար։ 2013 թվականի վերջին Կուրբան Բերդիևի՝ գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալուց հետո նրա հետ հեռացել է ակումբից[2]։ 2015 թվականի հունվարին միացել է Կուրբան Բերդիևի մարզչական շտաբին, որը գլխավորել է «Ռոստով» ֆուտբոլային ակումբը[3]։
2016 թվականի սեպտեմբերի 9-ին պաշտոնապես նշանակվել է «Ռոստով» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում[4] Դմիտրի Կիրիչենկոյի՝ PRO լիցենզիա ստանալու ժամանակ[5]։ 2017 թվականի հունիսին Բերդիևի հետ «Ռոստովից» տեղափոխվել է «Ռուբին»։ 2017 թվականի սեպտեմբերին նշանակվել է երիտասարդական ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Դանիլյանց» հոդվածին։ |
|