Իվան Կուշան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1933[1][2] |
Ծննդավայր | Սարաևո, Հարավսլավիայի Թագավորություն |
Վախճանվել է | նոյեմբերի 20, 2012[1][2] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Զագրեբ, Խորվաթիա |
Գերեզման | Միրոգոյ գերեզմանատուն[3] |
Մասնագիտություն | թարգմանիչ, մանկագիր, գրող և սցենարիստ |
Լեզու | խորվաթերեն |
Քաղաքացիություն | Խորվաթիա |
Անդամակցություն | Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա |
Աշխատավայր | Զագրեբի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Helena Buljan? |
Զավակներ | Daniel Kušan? |
Իվան Կուշան (խորվ.՝ Ivan Kušan, օգոստոսի 30, 1933[1][2], Սարաևո, Հարավսլավիայի Թագավորություն - նոյեմբերի 20, 2012[1][2], Զագրեբ, Խորվաթիա)[4], խորվաթ արձակագիր, բանաստեղծ, մանկական և պատանեկան գրքերի հեղինակ, մանկավարժ, պրոֆեսոր, նկարիչ, թարգմանիչ, Խորվաթիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ։
Ծնվել է 1933 թվականի օգոստոսի 30-ին Սարաևոյում` գրախանութի սեփականատիրոջ ընտանիքում։ 1939 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Զագրեբ։ Վաղ տարիքից Իվանի մեջ դրսևորվել է գրական տաղանդ։ 10 տարեկանում գրել է իր առաջին վեպը։
Ավելի ուշ հրապուրվել է պատկերավորման արվեստով։ Եղել է մոլի ճանապարհորդ։ 1950-ական թվականներին աշխատել է Զագրեբի ռադիոյում։ 1980-1994 թվականներին դասավանդել է Թատերական արվեստի ակադեմիայում և Զագրեբի համալսարանում։
Իր առաջին գիրքը տպագրել է 1956 թվականին։ Հեղինակ է մանկական մի շարք հայտնի ստեղծագործությունների, այդ թվում վեպերի։ 20-րդ դարասկզբի սլավոնացի ավազակների մասին գրված նրա «Чаруга пријети» գրքի հիման Յոգո Չարուգան 1991 թվականին ֆիլմ է նկարահանել։
Իվան Կուշանը հրապարակել է նորավեպերի 4, վեպերի 15 ժողովածուներ, ինչպես նաև 8 մանկական վեպեր։
Կատարել է թարգմանություններ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներից։
|