Իվան Վլադիսլավիչ | |
---|---|
Ծնվել է | 1957[1][2][3] |
Ծննդավայր | Պրետորիա, ՀԱՀ |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Կրթություն | Ուիտուոտերստրանդի համալսարան |
Մասնագիտություն | վիպասան, վիպասան և գրող |
Պարգևներ և մրցանակներ |
Իվան Վլադիսլավիչ (անգլ.՝ Ivan Vladislavić, 1957[1][2][3], Պրետորիա, ՀԱՀ), հարավաֆրիկացի գրող, լրագրող, պրոֆեսոր, գրել է անգլերեն[5][6]։
Հոր կողմից նախնիները Խորվաթիայից ներգաղթյալներ են, մոր կողմից՝ Անգլիայից և Իռլանդիայից։ 1970-ական թվականներին ապրել է Յոհաննեսբուրգում։ Ավարտել է Վիտվաթերսրանդի համալսարանը «անգլիական և աֆրիկական գրականության» մասնագիտությամբ, աշխատել է հրատարակչությունում, հրատարակել է «Staffrider magazine» ամսագիրը։ 1989 թվականից նա անկախ գրող և հրատարակիչ է։ 1998-1999 թվականներին եղել է Շտուտգարտի «Akademie Schloss Solitude» ակադեմիայի գիտաշխատող։
Ապրում է ընտանիքի հետ, Յոհաննեսբուրգում։
Նա վեպերի, պատմվածքների, էսսեների, այդ թվում՝ կերպարվեստի և ճարտարապետության մասին աշխատոիթյունների հեղինակ է։ Արձակում, որն առավել հաճախ կապված է Յոհաննեսբուրգի հետ, Վլադիսլավիչը ստեղծագործաբար ճանապարհ է փնտրում ֆանտազիայի, երգիծական գրոտեսկի և վավերագրական ֆիլմի միջև։
Բազմաթիվ ազգային մրցանակների դափնեկիր է։ Վլադիսլավիչի արձակ ստեղծագործությունները թարգմանվել է ֆրանսերեն, գերմաներեն, իռլանդերեն, շվեդերեն։
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
|