Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 28, 1989[1] (35 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բրատսկ, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 65 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | եզրային պաշտպան, եզրային կիսապաշտպան, պաշտպան և կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 27 նոյեմբերի, 2019: |
Իվան Վիկտորովիչ Տեմնիկով (ռուս.՝ Иван Викторович Темников, հունվարի 28, 1989[1], Բրատսկ, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Նիժնի Նովգորոդ» ակումբի պաշտպան։
Մերձմոսկովյան «Մաստեր-Սատուրն» (Եգորևսկ) ՕՌՈՒ-ի երիտասարդական դպրոցի սան է։
«Սատուրնի» հիմնական կազմում նորամուտը կատարել է 2006 թվականի սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի գավաթի 1/16 եզրափակչի՝ Կրասնոդարի «Մետալուրգ» ակումբի դեմ խաղում։ Ռուսաստանի առաջնությունում նորամուտը կատարել է 2007 թվականի հուլիսի 14-ին Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիա» ակումբի դեմ խաղին՝ խաղադաշտ դուրս գալով հանդիպման 88-րդ րոպեին[2]։ Ընդհանուր առմամբ 2007 թվականի մրցաշրջանի ընթացքում անցկացրել է երկու խաղ։ 2008 թվականի մրցաշրջանում չի մասնակցել Ռուսաստանի առաջնության ոչ մի խաղի։ 2009 թվականին երեք անգամ դուրս է եկել փոխարինման։ 2009 թվականի երիտասարդական առաջնությունում անցկացրել է 25 խաղ և խփել 8 գնդակ՝ դառնալով ակումբի լավագույն ռմբարկու, իսկ ընդհանուր առաջնությունում զբաղեցնելով երրորդ տեղը։ Այդպիսով, երեք մրցաշրջանների ընթացքում Իվան Տեմնիկովը «Սատուրն» ակումբի հիմնական կազմում Ռուսաստանի առաջնությունում անցկացրել է 5 ոչ լրիվ խաղ։
2010 թվականի մարտին վարձավճարով տեղափոխվել է առաջին դիվիզիոնի «Ուրալ» ակումբ[3], որտեղ անցկացրել է մեկ մրցաշրջան՝ մասնակցելով է 26 խաղ և խփել 2 գոլ։
2011/2012 մրցաշրջանում խաղացել է Բրյանսկի «Դինամո» ակումբում, որի կազմում անցկացրել է 45 խաղ և աչքի է ընկել մեկ գոլով։
2012 թվականի հուլիսին 4 տարի ժամկետով պայմանագիր է կնքել «Ռուբին» ակումբի հետ[4]։ Ակումբի հիմնական կազմում նորամուտը կատարել է Ռուսաստանի գավաթի 1/16 եզրափակչի՝ «Ենիսեյ» ակումբի դեմ խաղում (1:2)։ 2013 թվականի ապրիլի 19-ին «Ռուբին» ակումբի կազմում անցկացրել է իր առաջին խաղը Ռուսաստանի առաջնությունում՝ հանդիպման 84-րդ րոպեին փոխարինելով Ալեքսանդր Ռյազանցև[5]։
2013 թվականի հունիսի 13-ին վարձավճարով տեղափոխվել է «Թերեք» ակումբ[6]։ Գրոզնիի թիմի կազմում Տեմնիկովը հանդես է եկել մեկ մրցաշրջան։ Այդ ընթացքում նա խաղադաշտ է դուրս եկել երկրի առաջնության 11 խաղերում։
2014 թվականի հունիսին պայմանագիր է կնքել «Տոմ» ակումբի հետ[7]։ Տեմնիկովը Տոմսկի ակումբի կազմում նորամուտը կատարել է 2014 թվականի հուլիսի 6-ին Պետերբուրգի «Դինամո» ակումբի դեմ խաղում։ Տոմսկի ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է 2015 թվականի փետրվարի 12-ին ՖԱԼ գավաթի խաղարկության՝ «Բալթիկա» ակումբի դեմ խաղում։
2016 թվականի հունիսին տեղափոխվել է Մոսկվայի «Դինամո» ակումբ[8]։ Սպիտակաերկնագույնների կազմում դարձել է ՖԱԼ-2016/17 առաջնության հաղթող և «Դինամոյի» հետ վերադարձել է ՌՖՊԼ։ Երեք մրցաշրջանների ընթացքում ֆուտբոլիստն անցկացրել է 59 խաղ և խփել 8 գնդակ։
2019 թվականի հուլիսին դարձել է «Նիժնի Նովգորոդ» ակումբի խաղացող[9]։
Հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում։
2012 թվականի մայիսին հրավիրվել է Ռուսաստանի երկրորդ հավաքական[10]։ 2012 թվականի օգոստոսի 15-ին անցկացրել է իր միակ հանդիպումը Ռուսաստանի երկրորդ հավաքականի կազմում։
Ելույթներ | Լիգա | Գավաթ | Եվրագավաթներ | Այլ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Սատուրն (Ռամենսկոե) | Պրեմիեր Լիգա | 2006 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2007 | 2 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | ||
2008 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
2009 | 3 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | ||
Ընդհանուր | 5 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 8 | 0 | ||
Ուրալ | 1.Դիվիզիոն | 2010 | 26 | 2 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 27 | 3 |
Ընդհանուր | 26 | 2 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 27 | 3 | ||
Դինամո (Բրյանսկ) | ՖԱԼ | 2011/12 | 45 | 1 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 47 | 2 |
Ընդհանուր | 45 | 1 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 47 | 2 | ||
Ռուբին | Պրեմիեր Լիգա | 2012/13 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
Ընդհանուր | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | ||
Թերեք | Պրեմիեր Լիգա | 2013/14 | 11 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 0 |
Ընդհանուր | 11 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 0 | ||
Տոմ | ՖԱԼ | 2014/15 | 29 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 31 | 1 |
2015/16 | 35 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 38 | 3 | ||
Ընդհանուր | 64 | 4 | 2 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 69 | 4 | ||
Դինամո (Մոսկվա) | ՖԱԼ | 2016/17 | 19 | 6 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 21 | 7 |
Ընդհանուր | 19 | 6 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 21 | 7 | ||
Ամբողջ կարիերա | 171 | 13 | 12 | 3 | 0 | 0 | 3 | 0 | 186 | 16 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Տեմնիկով» հոդվածին։ |
|