Իվետ Զ՚Գրագեն

Իվետ Զ՚Գրագեն
Ծնվել էմարտի 31, 1920(1920-03-31)[1]
ԾննդավայրԺնև, Շվեյցարիա[2]
Վախճանվել էապրիլի 16, 2012(2012-04-16)[1][2] (92 տարեկան)
Վախճանի վայրԺնև, Շվեյցարիա[3]
Մասնագիտությունգրող, թարգմանչուհի և ռադիոհաղորդավար
Քաղաքացիություն Շվեյցարիա
Ուշագրավ աշխատանքներQ111782098?[4][5]
Պարգևներ
 Yvette Z'Graggen Վիքիպահեստում

Իվետ Զ՚Գրագեն (ֆր.՝ Yvette Z'Graggen, մարտի 31, 1920(1920-03-31)[1], Ժնև, Շվեյցարիա[2] - ապրիլի 16, 2012(2012-04-16)[1][2], Ժնև, Շվեյցարիա[3]), շվեյցարացի արձակագիր, թարգմանչուհի։

Իվետ Զ՚Գրագենը ծնվել է 1920 թվականի մարտի 31-ին Ժնևում։ Սովորել է հայրենի քաղաքում։ Ուսումը շարունակել է Ֆլորենցիայի համալսարանում, որտեղ ստացել է իտալերենի մասնագետի վկայական։ Նա հաջորդաբար աշխատել է Կարմիր Խաչում, Միջազգային Հանդիպումներում, իսկ 1952 թվականից՝ ռոմանական Շվեյցարիայի ռադիոյում՝ որպես գրական հաղորդումների պատասխանատու։

Իր վեպերում նա նկարագրել է կանանց պայքարը էմանսիպացիայի համար։ 1944 թվականից ի վեր հրատարակել է մի շարք վեպեր, այդ թվում՝ «Կյանքը սպասում էր» (1955) և «Միտիաս Բերգը»։ Գրել է նաև բազմաթիվ պատմվածքներ, որոնցից հատկապես հայտնի է «Լռության տարիները», որտեղ հեղինակը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին։

1945 թվականին լույս է տեսել Զ՚Գրագենի «Մողեսը» ժողովածուն՝ կազմված 7 նովելից։

Իվետ Զ՚Գրագենն արժանացել է մի շարք մրցանակների. 1957 թվականին ստացել է Ժնևյան, 1982 թվականին՝ Շիլլերի, իսկ 1951 թվականին՝ Գիլսոնի մրցանակներ և այլ պարգևներ[7]։

Իվետ Զ՚Գրագենը հայերեն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կարմիր դրամապանակը (XX դարի Շվեյցարիայի ռոմանական արձակ), Ե., «Գարուն», 2002, էջ 184։ Թարգմ.՝ Իրինա Հովսեփյան։
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 HelveticArchives
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118772694 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. https://www.editions-aire.ch/produit/4940/
  5. 5,0 5,1 https://www.rts.ch/dossiers/2013/prix-du-public/4580960-prix-precedents.html
  6. https://fondationpittard.ch/laureats-prix-litteraire-geneve/prix-pittard-de-l-andelyn-1990-200
  7. Մեծության կարիքը (XX դարի Շվեյցարիայի ռոմանական արձակ), Ե., «Գարուն», 2002, էջ 184։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվետ Զ՚Գրագեն» հոդվածին։