Իվիզավր | |
Ivysaur* | |
---|---|
Պոկեմոնների ազգային ցանկում | |
Կերպարապես | երկկենցաղ կենդանի՝ բուսական ելուստով |
Կարգաթիվ | #002 |
Պոկեդեքսում | Պոկեմոնների ազգային ցանկում |
Կենդանու տեսակ | Սովորական դոդոշ (Bufo bufo) |
Տեսակ | |
Զանգված | 13 |
Հասակ | 100 |
Արտաքին բնութագրիչ | չորքոտանի կենդանի |
Գլխավոր առանձնահատկություն | պարանոցի ծաղկային կոկոն |
Հիմնական բնակավայր | անտառային բնակավայրեր ճահճուտներ |
Նախասիրություն | ծաղկում |
Տեխնիկա | |
Զարգացման մակարդակ | միջանկյալ մակարդակ |
Սկզբնական մակարդակ | Բուլբազավր |
Զարգացած մակարդակ | Վենեզավր |
Գերզարգացած մակարդակ | Մեգա Բուլբազավր |
Զարգացման ձև | մեգա քար |
Հատկությունների փոփոխություն | հատկությունները չեն փոխվում |
Տեխնիկական հնարքներ | Արագ աճ (Overgrow) |
Գլխավոր տեխնիկա | Հատուկ հարձակում |
Թուլություն | |
Պոկեմարզիչ | |
* Անվանումը պոկեմոնների պաշտոնական ցանկում ** Պոկեմոններն ըստ դասակարգման կարգաթվերի | |
Պոկեմոններ տեղեկաքարտ |
Իվիզավր (անգլ.՝ Ivysaur), առաջին սերնդի խոտ և թույն տեսակի պոկեմոն, որը պոկեմոնների ազգային ցանկում (հավաքագրված է պոկեդեքսում) հաշվառված է #002 կարգաթվի ներքո[1]։ Համարվում է «Պոկեմոն» ապրանքանիշի մանգայի և անիմեի կերպար։ Արտաքնուստ նման է սովորական դոդոշի, որն իր հերթին բնութագրվում է պարանոցի վրա ահռելի բույսով։ Հանդիպում է անտառային տարածքներում և ճահճուտներում, իսկ վայրի պոկեմոնի կարգավիճակով՝ բազմաթիվ այլ վայրերում։
Իվիզավրը պոկեմոնի զարգացման միջանկյալ աստիճանն է, որը զարգանում է Բուլբազավրից։ Վերջինս զարգանալով դառնում է Վենեզավր, որն էլ մեգա քարի ներգործությամբ վերածվում է Մեգա Բուլբազավրի։ Էվոլյուցիայի ընթացքում հատկությունները մեծապես չեն փոխվում՝ սակայն ավելանում են հարաբերական հատկությունները։
Իվիզավրը չորքոտանի պոկեմոն է, որն արտաքնուստ նման է դինոզավրի[2]։ Ըստ կերպարի հեղինակի՝ Իվիզավրը ավելի շատ դոդոշ է, քան դինոզավր։ Պոկեմոնն ունի կապտականաչավուն գույնի մուգ բծերով մաշկ։ Գլխից փոքր-ինչ վեր նշմարվում է սև ներքին գունավորմամբ սրված ականջներն ու կարմիր աչքերը։ Ունի կարճ և կլորացված բերան, որի վրա նկատելի են վերին ծնոտից դուրս եկող երկու ժանիքատամները։ Իվիզավրը չորս ոտքերից յուրաքանչյուրի վրա առկա են երեքական եղունգներ։ Պարանոցի վրա է աճում է հսկայական բույսի կոկոն, որը շրջապատված է կանաչ տերևներով։ Ի տարբերություն Բուլբազավրի՝ Իվիզավրի կոկոնը համեմատաբար ավելի հասուն է, չնայած որ Վենեզավրի պարագայում արդեն իսկ այն վերածվում է ամբողջական բույսի[2]։
Նա ունի հաստ թաթեր, որը պոկեմոնին էներգիա է հաղորդում ֆոտոսինթեզի գործընթացի ժամանակ, ինչպես նաև պարունակում է սննդարար նյութեր։ Երբ Իվիզավրը պատրաստ է լինում փոխակերպման, նրա մեջքի կիսաբաց կոկոնը սկսում է առկայծել և դրա հետևանքով վերջինս ամբողջովին ծաղկում է։ Իվիզավրը իր պարանոցի վրայի բույսը պահում է բավականին մեծ դժվարությամբ, որն էլ իր հերթին կոփում է վերջինիս ոտքերը։ Ծաղկման շրջանում բույսը սկսում է սուր բույր արձակել։ Այդ ժամանակահատվածում Իվիզավրը սկսում է ավելի շատ ժամանակ անցկացնել արևի լույսի ներքո՝ նախապատրաստվելով իր առաջիկա զարգացմանը։ Արևն ու արեգակնային էներգիան Իվիզավրի կենսական ուժի աղբյուրն է։ Ինչպես և Բուլբազավրը, այս տեսակնի պոկեմոնները ևս հիմնականում տարածված են հարթավայրերում, նաև՝ անտառներում և ճահճուտներում։
Իվիզավրն ունի ընդամենը մեկ տեխնիկական հնարք՝ աբիլիթի։ Դրանք հիմնականում կապված են վերջինիս բուսական առանձնահատկություններով[3]․
«Արագ աճ»-ը ճակատամարտից դուրս որևէ կերպ արդյունավետ չէ։ Այս աբիլիթին առավել հաճախ դիտարկվում է որպես ուժային խթանիչ։ Իվիզավրը հստակ ձևավորված որևէ այլ աբիլիթիներ չունի։ Այնուամենայնիվ, վերջինիս գրոհաշարի անբաանելի մասն են կազմում սերմերով հարվածները, լիանաների կապանքները և այլն։
Ժամանակակից անիմեում Իվիզավրերն ընդգրկուն կերպով առաջին անգամ հանդիպում են «Պոկեմոն։ Ինդիգոների լիգա» եթերաշրջանի 51-րդ թողարկումում («Բուլբազավրերի խորհրդավոր պարտեզը»)։ Էպիզոդն ընդհանուր առմամբ նվիրված է էվոլյուցիայի նախապատրաստվող Էշ Կետչումի Բուլբազավրին։ Հանկարծակի Բուլբազավրի մոտ սկսում են նկատվել տարօրինակ նախանշաններ, որոնք պայմանավորված էին էնդերգոնիկական ռեակցիաների ընթացքում ֆոտոսինթետիկ գունանյութեր ճեղքմամբ։ Էշը մարտի դաշտում նկատում է պոկեմոնի տարօրինակությունների և վատ ինքնազգացողության մասին և վերջինիս տանում պոկեմոնների կենտրոն։ Այնտեղ Բուլբազավրը մանրակրկիտ կերպով հետազոտվում է և բժշկուհին միանգամից նկատում է, որ վերջինիս տարօրինակությունները պայմանավորված էր էվոլյուցիայի շեմին գտնվելու հանգամանքով։ Այնուամենայնիվ, անվտանգությունից ելնելով Էշը Բուլբազավրին թողում է պոկեմոնների կենտրոնում, սակայն ուշ գիշերը վերջինս փախչում է հիվանդանոցից։ Նրա փախուստը նկատում է Պիկաչուն, որը հետևելով Բուլբազավրին հայտնվում է Կանտոյի խորհրդավոր պարտեզում։
Առհասարակ, այդ պարտեզն անհասանելի էր մարդկանց համար, քանի որ ամեն տարի այնտեղ հավաքվում էին Էվոլյուցիայի նախապատրաստվող Բուլբազավրերը։ Էշը ևս շուտով իր ընկերների հետ մեկնում է պարտեզ և նկատում, որ Բուլբազավրերը՝ իրենց առաջնորդ Վենեզավրի գլխավորությամբ, ենթարկվում էին զարգացման։ Շուտով Բուլբազավրը Պիկաչուի միջոցով Էշին հայտնում է, որ չի ցանկանում վերածվել Իվիզավրի և երիտասարդ պոկեմարզիչն ընդունում է իր Բուլբազավրի կամահայտնությունը։ Այսպիսով, Կանտոյի խորհրդավոր պարտեզը այն վայրն է, որտեղ Բուլբազավրերը վերածվում են Իվիզավրի։
Իվիզավրը եղել է Մեյի առաջին պոկեմոններից մեկը, որը սկզբնական տարբերակում եղել է Բուլբազավրի կարգավիճակով։ Վերջինս էվոլյուցիայի է ենթարկվել «Առաջավոր սերունդների շարք» եթերաշրջանի 133-րդ թողարկման ժամանակ։ Իվիզավրի հայտնի պոկեմարզիչներից է նաև Շաունան։
Երկու դրվագներում Իվիզավրերի մասին համառոտ տեղեկատվություն են հաղորդել Էշ Կետչումի և Սերենայի պոկեդեքսերը։ Մասնավորապես, Էշի պոկեդեքսը առանձնացրել է հետևյալ առաջնային տեղեկությունները․
Սերմնահատկավոր պոկեմոն Իվիզավրը Բուլբազավրի զարգացած ձևն է։ Վերջինս ներծծում է արեգակնային ճառագայթները, որի միջոցով էլ աճեցնում իր մեջքի կոկոնը։ - Էշի Պոկեդեքս
|
Սերենայի պոկեդեքսը ևս մեծ մասամբ արծարծում է միևնույն փաստերն ու իրողությունները՝ որոշակիորեն այլ ձևակերպումներով։
Մանգայում ևս Իվիզավրը հայտնվում է որոշ կադրերում։ «Էլեկտրական Պիկաչուի հեքիաթը» ֆիլմաշարի «Ես քո Վենեզավրն եմ» թողարկման ընթացքում Էշի Պիկաչուն և Բուլբազավրը ծանոթանում են մի վայրի Իվիզավրի, որը վերջիններիս պատմում է 300-ամյա Վենեզավրի լեգենդը։ Փաստերը այնպես են դասավորվում, որ նրանք փրկում են Վենեզավրին՝ պարտության մատնելով «Թիմ Ռոկետ»-ի Արբոկին և Վիզինգին։
Սելադոն քաղաքում՝ Վարտոտլների պատերազմի ժամանակ, պոկեմարզիչ Ռեդը գտնում է Իվիզավրի, որը լեգենդար թռչունների հիպրիդի դեմ պարտերի ժամանակ ենթարկվում է էվոլյուցիայի։
Իվիզավրը համարվում է Բուլբազավրի զարգացման միջանկյալ ձևը[4]։ Վերջինս զարգանում է Բուլբազավրից վերածվելով Իվիզավրից։ Հատկությունները էական փոփոխություն չեն կրում, սակայն բարձրանում է գրոհի ուժգնությունը, պաշտպանությունն ու տեխնիկան[5]։
Ի տարբերություն առաջին սերնդի մյուս սկզբնադիր պոկեմոնների՝ Իվիզավրն ունի բավականին զարգացած տեխնիկական հնարավորություններ, մասնավորապես՝ հատուկ պաշտպանության և գրոհի բարձր վիչակագրական աստիճան։ Արագությունը, պաշտպանական ընդունակություններն ու գրոհի ուժգնությունը փոքր-ինչ զիջում են առաջին սանդղակի ունակություններին[6]։
Ստորև ներկայացված է Իվիզավրի տեխնիկական հնարավորությունների թվային պատկերը․
Նախորդող Բուլբազավր (#001) |
Ըստ Պոկեմոնների հաջորդականության ազգային զանկի՝ Իվիզավր (#002) |
Հաջորդող Վենեզավր (#003) |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվիզավր» հոդվածին։ |
|