Իվիցա Իլիև սերբ.՝ Ивица Илиев |
---|
![](//upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1d/Ivica_Iliev.jpg/250px-Ivica_Iliev.jpg) |
Քաղաքացիությունը |
Սերբիա |
---|
Ծննդյան ամսաթիվ |
հոկտեմբերի 27, 1979(1979-10-27)[1] (45 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Բելգրադ, ՀՍՖՀ[2] |
---|
Հասակ |
182 սանտիմետր |
---|
Քաշ |
78 կիլոգրամ |
---|
Դիրք |
կիսապաշտպան և հարձակվող |
---|
Պատանեկան կարիերա |
---|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
|
Ազգային հավաքական |
---|
1996
|
Հարավսլավիա (մինչև 16)
|
1997
|
Հարավսլավիա (մինչև 18)
|
1998-2001
|
Հարավսլավիա (մինչև 21)
|
2003
|
Սերբիա և Չեռնոգորիա
|
2 (1)
|
|
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Իվիցա Իլիև (հոկտեմբերի 27, 1979(1979-10-27)[1], Բելգրադ, ՀՍՖՀ[2]), սերբ ֆուտբոլիստ, հարձակվող։
Իվիցան Բելգրադի «Ռադ» ֆուտբոլային ակումբի սան է, դրանից հետո տեղափոխվել է «Պարտիզան» ֆուտբոլային ակումբ։ Ակումբի հիմնական կազմում խաղացել է 1997 թվականից մինչև 2004 թվականը, ապա տեղափոխվել է իտալական «Մեսսինա» ֆուտբոլային ակումբ[3]։ 2006 թվականին վարձավճարով հանդես է եկել «Ջենոա» ֆուտբոլային ակումբում։ 2007 թվականին հեռացել է սիցիլիական ակումբից և դարձել հունական «ՊԱՕԿ» ֆուտբոլային ակումբի խաղացող։ Մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել է գերմանական «Էներգի» ֆուտբոլային ակումբ, իսկ հաջորդ տարի՝ Թել Ավիվի «Մակկաբի» ֆուտբոլային ակումբ։ 2010 թվականին վերադարձել է «Պարտիզան», որի կազմում դարձել է Սերբիայի չեմպիոն և գավաթի դափնեկիր, ինչպես նաև ճանաչվել սերբական Սուպերլիգայի լավագույն ռմբարկու։ Հաջորդ մրցաշրջանում տեղափոխվել է «Վիսլա» ֆուտբոլային ակումբ։
2003 թվականին Սերբիայի և Չերնոգորիայի հավաքականի կազմում անցկացրել է երկու խաղ Գերմանիայի և Լեհաստանի դեմ։ Վերջինի դարպասին խփելով իր միակ գոլը հավաքականի կազմում[4]։
- Սերբիայի և Չերնոգորիայի չեմպիոն – 1998/99, 2001/02, 2002/03
- Սերբիայի չեմպիոն – 2010/11
- Հարավսլավիայի գավաթի դափնեկիր – 1997/98, 2000/01
- Սերբիայի գավաթի դափնեկիր – 2010/11
- Սերբիական Սուպերլիգայի լավագույն ռմբարկու – 2010/11
- Սուպերլիգայի մրցաշրջանի հավաքական – 2010/11