Իտալական սիրահարները անգլ.՝ Love Is All There Is | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն |
Թվական | մայիսի 10, 1996[1] և 1996 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոզեֆ Բոլոնիա[1][2] և Ռենե Թեյլոր[3] |
Պրոդյուսեր | Էլիոթ Քասթներ |
Սցենարի հեղինակ | Ջոզեֆ Բոլոնիա[3] և Ռենե Թեյլոր[3] |
Դերակատարներ | Լեյնի Կազան[2], Ջոզեֆ Բոլոնիա, Բարբարա Կառերա, Ուիլյամ Հիքի, Դիք Վան Փաթեն, Էյբ Վիգոդա, Քոնի Սթիվենս, Փոլ Սորվինո[2], Անջելինա Ջոլի, Ջոյ Բեհար, Ալանա Յուբակ, Դոմինիկ Կյանեզե և Ռենե Թեյլոր |
Օպերատոր | Ալան Ջոնս |
Երաժշտություն | Ջեֆ Բիլ |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Տևողություն | 101 րոպե |
Իտալական սիրահարները (անգլ.՝ Love Is All There Is), 1996 թվականի ռոմանտիկական կատակերգություն։ Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետտա» ողբերգության անկախ մեկնաբանություն։
Ֆիլմում պատմվում է երկու ընտանիքների մասին, որոնք ապրում են Նյու Յորքի իտալական թաղամասում։ Այդ երկու ընտանիքները հանդիսանում էին ռեստորանային բիզնեսի մրցակիցներ։ Մի օր նրանց միջև պատերազմ է սկսվում։ Նրանցից յուրաքանչյուրը փորձում է թալանել մյուսին և այդ պատերազմից հաղթող դուրս գալ։ Այդ ընթացքում այդ ընտանիքների երեխաները՝ Ջինան և Ռոզարիոն, սիրահարվում են իրար։ Իմանալով դրա մասին, նրանց հարազատները հաշտվելու փոխարեն, փորձում են իրարից բաժանել սիրահարների։
|