Իտալիայի ավտոմեքենաշինություն, երկրի բավականին խոշոր գործատու, 2006 թվականին այն ունեցել է ավելի քան 2131 ընկերություններ և աշխատող գրեթե 250 000 մարդ[1]։ Իտալիայի ավտոմեքենաշինությունն առավել հայտնի է իր ավտոմոբիլային նմուշների և փոքր քաղաքային տրանսպորտային միջոցների, սպորտային և սուպեր ավտոմեքենաների շնորհիվ։ Ավտոմոբիլային արդյունաբերության մասնաբաժինն Իտալիայի ՀՆԱ-ում կազմում է 8,5 տոկոս[2]։
Իտալիան Եվրոպայում, ինչպես նաև ամբողջ աշխարհում ավտոմեքենաների խոշորագույն արտադրողներից մեկն է։
Այսօր իտալական ավտոմոբիլային արդյունաբերությունում գրեթե ամբողջությամբ գերիշխում է Fiat Group-ը, 2001 թվականին մեքենաների ավելի քան 90 տոկոսը արտադրվել է նրանց կողմից։ Fiat-ն ունի Alfa Romeo, Lancia և Maserati ավտոմոբիլային ապրանքանիշներ։
Առաջին ավտոմեքենաշինական ընկերություններն Իտալիայի թագավորությունում հայտնվել են 19-րդ դարի վերջին։ Ամենահին ավտոմոբիլային ընկերություններից է Ջովանի Անյելիի կողմից հիմնադրված Fiat կոնցեռնը, որը մինչև օրս ավտոմեքենաներ է արտադրում։ Այդ ապրանքանիշի ներքո առաջին սերիական ավտոմեքենան հայտնվել է 1899 թվականին։ Այսօր Fiat-ը համարվում է երկրի ամենախոշոր ավտոարտադրողը, ինչպես նաև իտալական ավտոմոբիլային բրենդների տիրապետողը։ 20-րդ դարի առաջին տասնամյակից Իտալիայում հայտնվել են տասնյակ ավտոմոբիլային ֆիրմաներ։ 1910-ական թվականներին միայն մեկ արդյունաբերական կենտրոնում՝ Թուրինում նրանց քանակը գերազանցել է 10-ը։ Նրանցից մեծ մասը գոյություն են ունեցել մեկուկես տարի և մինչև հիմա չեն պահպանվել։ Այժմ մոռացված ընկերություններից կարելի է առանձնացնել հետևյալ ընկերությունները՝ Prinetti Stucchi & C., Fabbrica Automobili Storero, Società Anonima Vetture Temperino, Società Torinese Automobili Elettrici, Fabbrica Torinese Velivoli Chiribiri & C., Aquila Italiana, Isotta Fraschini, Zust և այլն։
Տարի | Քանակ |
---|---|
1913 | 2,000 |
1924 | 35,000 |
1928 | 55,000 |
1935 | 44,000 |
1950 | 129,000 |
1960 | 645,000 |
1961 | 759,000 |
1970 | 1,854,252 |
1971 | 1,817,000 |
1980 | 1,610,287 |
1981 | 1,433,000 |
1989 | 2,220,774 |
1990 | 2,120,850 |
1991 | 1,878,000 |
1994 | 1,534,000 |
1995 | 1,667,000 |
1996 | 1,545,000 |
1997 | 1,827,592 |
1998 | 1,692,737 |
1999 | 1,704,326 |
2000 | 1,741,478 |
2001 | 1,581,908 |
2002 | 1,429,678 |
2003 | 1,324,481 |
2004 | 1,145,181 |
2005 | 1,038,352 |
2006 | 1,211,594 |
2007 | 1,284,312 |
2008 | 1,023,774 |
2009 | 843,239 |
2010 | 838,400 |
2011 | 790,348 |
2012 | 671,768 |
2013 | 658,206 |
2014 | 697,864 |
2015 | 1,014,223 |
|