Իտալիայի գետերը խիտ ջրառատ ցանց են կազմում, որով հոսում է Իտալիայի ամենամեծ գետը` Պոն, որը իր վտակներով և ջրանցքներով կազմում է խոշոր տրանսպորտային համակարգ։ Պադանի հարթավայրի արևելյան մասով հոսում են Ադիջե, Բրենտա,Պյավե, Ռենո և այլ գետեր։ Գետերի հուները հազվադեպ են գտնվում հարթավայրի մակարդակից բարձր, ջրհեղեղներից խուսափելու համար գետերի մոտ կառուցված են դամբեր, որոնց ճեղքումը հանգեցնում է խոշոր ջրհեղեղների (վերջին անգամ դա տեղի է ունեցել 2000 և 2006 թվականներին)։ Իտալիայի հյուսիսում գտնվող գետերը անձրևից բացի սնվում են ձյան և սառույցների հաշվին, նրանց համար բնութագրական են գարնանային և աշնանային վարարումները, գետերի ջրերն օգտագործվում են նաև ոռոգման նպատակով։ Ալպիական գետերը հիդրոէներգիայի աղբյուր են հանդիսանում։ Ապենինյան թերակղզու և կղզիների գետերն ավելի ջրառատ են, ունեն հիմնականում անձրևային սնունդ, գարնանային և աշնանային հորդացում, ամռանը հաճախ չորանում են։ Առավել խոշոր գետերն են Առնոն և Տիբրը[1].
Իտալիայի խոշոր գետերի ցանկն ըստ երկարության.
№ |
Գետ | Իտալերեն անվանումը | Երկարությունը, կիլոմետր |
---|---|---|---|
1 | Պո | Po | 676 |
2 | Ադիջե | Adige | 410 |
3 | Տիբր | Tevere | 404 |
4 | Ադդա | Adda | 313 |
5 | Տիչինո | Ticino | 248[3] |
6 | Տանարո | Tanaro | 242 |
7 | Առնո | Arno | 241 |
8 | Պյավե | Piave | 220 |
9 | Ռենո | Reno | 211 |
10 | Օլյո | Oglio | 191 |
11 | Վոլտուրնո | Volturno | 177 |
12 | Տալյամենտո | Tagliamento | 172 |
13 | Պանարո | Panaro | 165 |
14 | Դորա Բալտեա | Dora Baltea | 162 |
15 | Բրենտա | Brenta | 160 |
|