Կատար |
Իրան |
Իրանա-կատարական հարաբերություններ (արաբ․՝ العلاقات الإيرانية القطرية, պարս.՝ روابط ایران و قطر), երկկողմ դիվանագիտական հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության և Կատարի Պետության միջև։ Դոհայում գործում է Իրանի, իսկ Թեհրանում՝ Կատարի արտակարգ և լիազոր դեսպանություն։ Կատարն ու Իրանը ունեն սերտ կապեր, սակայն երկու երկրների հարաբերությունները փոքր-ինչ սրվել են 2016 թվականին սաուդյան դիվանագետների վրա պարսիկների հարձակումից հետո։
Ե՛վ Իրանը, և՛ Կատարը Նավթ արտահանող երկրների կազմակերպության, Միավորված Ազգերի Կազմակերպության և Իսլամական կոնֆերանս կազմակերպության լիիրավ անդամներ են։ Ի տարբերություն սույն կազմակերպությունների մյուս անդամ երկու երկրների՝ Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարը ընդհանուր առմամբ զերծ է մնում Իրանի ներքին և արտաքին գործերը քննադատելուց։ Կատարը նաև մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ է իրականացրել իրանցի պաշտոնյաների հետ, որի ժամանակ կնքվել են անվտանգության ն ու տնտեսությանը վերաբերվող մի շարք համաձայնագրեր[1]։ Իրանը և Կատարը նաև գազի արդյունաբերության ոլորտի խոշորագույն մրցակիցներից են[2][3]։
Շատ վերլուծաբաններ նշում են, որ 2017 թվականին սկսած Կատարի դիվանագիտական ճգնաժամը մեծապես պայմանավորված է իրանա-կատարական հարաբերությունների կայունությամբ։