Իրավարար, արբիտր (լատին․՝ arbiter), միջնորդ, դատավոր միջնորդ դատարանում, իրավարարության անդամ։
Որպես դատավոր կարող է լինել՝ առաջին ատյանի դատարանում, արբիտրաժի դատարանում, ինչպես նաև հանդես գալ որպես սուպերարբիտր և սպորտային դատավոր (օրինակ՝ ֆուտբոլային դատավոր)։
Արբիտր - համակարգչային սխեմայի մի մասն է, որը համաժամացնում է հիմնական պրոցեսորների աշխատանքը բազմապրոցեսորային համակարգերում: Ներկայումս դրա գործառույթների իրականացումը սովորաբար հանձնարարված է «Հյուսիսային կամուրջին»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 455)։ |