Իրաքի իսլամական պետություն | |
---|---|
Տեսակ | ահաբեկչական կազմակերպություն |
Երկիր | Իրաք |
Հիմնադրված | հոկտեմբերի 15, 2006 |
Լուծարված | ապրիլի 8, 2013 |
Գլխադասային գրասենյակ | Բաքուբա, Իրաք |
Գլխավոր քարտուղար | Աբու Բաքր ալ-Բաղդադի, Abu Omar al-Baghdadi? և Abu Ayyub al-Masri? |
Իրաքի իսլամական պետություն (ԻԻՊ) (արաբ․՝ دولة العراق الإسلامية) սուննիական իսլամական խմբավորում է, որի նպատակը էր ստեղծել Իսլամական պետություն սուննիական տարածաշրջաններում Իրաքում արաբական բնակչության օգնությամբ։ ԻԻՊ-ը ստեղծվել էր 2006 թվականի հոկտեմբերի 15-ին մի քանի իրաքական ապստամբական խմբերի միաձուլումից, այդ թվում` Ալ Քաիդան Իրաքում և նրա Խորհրդարակցական մոջահեդների ժողովը[1][2].
2006-2008 թվականներին, Իրաքյան պատերազմի ժամանակ, ռազմական մասերը և ԻԻՊ-ի ամրացումները զետեղված էին Մոսուլում, Բաղդադ, Անբար և Դիալա մուհաֆազաներում։ Նրանք հայտարարեցին Բակուբան, որպես իրենց մայրաքաղաք։
ԻԻՊ-ի առաջնորդների մահից հետո Աբու Աիուբա ալ Մասրի և Աբու Օմար ալ Բաղդադի 2010 ապրիլին, խմբավորման նոր ղեկավարը դարձավ Իբրահիմ Ավվադ Իբրահիմ Ալի ալ Բադրի աս Սամարրաի, ավելի հայտնի քան Աբու Բաքր ալ-Բաղդադի[3].
2013 թվականի ապրիլին ԻԻՊ-ը մեծացրեց իր գործողությունները Սիրիայի տարածքում և հռչակեց իրեն Իրաքի և Լևանտի իսլամական պետություն[4][5].