Իրժի Լիպտակ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | սպորտային հրաձիգ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 30, 1982[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Բռնո, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[1] |
Հասակ՝ | 192 սանտիմետր |
Իրժի Լիպտակ (չեխ․՝ Jiří Lipták, մարտի 30, 1982[1], Բռնո, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[1]), չեխ հրաձիգ (տրապ)։ 2020 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, 2010 և 2017 թվականների աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր, 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության երկու էտապների հաղթող։
Իրժի Լիպտակը միջազգային մրցաշարերում սկսել է հանդես գալ 1997 թվականին Չեխիայի հավաքականի կազմում։ Լիպտակի կարիերայի ամենամեծ հաջողությունը երեք անձնական հաղթանակներն են՝ 2019 թվականի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը[2], ինչպես նաև երկու ոսկե մեդալներն աշխարհի գավաթի խաղարկությունում (Պեկին, 2014[3] և Սան Մարինո, 2016[4])։ Անհատական հաշվարկում երկու անգամ դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2016 թվականին մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերին, որտեղ զբաղեցրել է 18-րդ տեղը
2021 թվականի հուլիսի 29-ին դարձել է Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն՝ առաջ անցնելով իր հայրենակից Դավիթ Կոստելեցկիից, որն զբաղեցրել է երկրորդ տեղը[5]։
Իրժի Լիպտակը ամուսնացած է։ Կնոջ՝ Պետրայի հետ նա ունի երկու երեխա՝ որդին՝ Դանիելը և դուստրը՝ Կարոլինան[6].
|